Ալիեւը մաս-մաս կստորագրեր, բայց նրան միանգամից է պետք

Վերլուծություն

Եվ այս­պես, Նի­կո­լի հեր­թա­կան աբ­սուրդ, հա­մաշ­խար­հա­յին դի­վա­նա­գի­տութ­յան մեջ «նոր խոսք» հան­դի­սա­ցող, մաս-մաս պայ­մա­նա­գիր կնքե­լու գա­ղա­փա­րը մե­ռավ` դեռ չծնված: Հի­շեց­նենք, վեր­ջին աս­ո­ւլի­սում Նի­կոլն ա­ռա­ջար­կում էր ար­դեն հա­մա­ձայ­նեց­ված 13 կե­տե­րի եւ կի­սատ հա­մա­ձայ­նեց­ված մնա­ցած 3-4 կե­տե­րի հի­ման վրա պայ­մա­նա­գիր կնքել, հե­տո հա­մա­ձայ­նեց­նել մնա­ցա­ծը եւ նո­րից ստո­րագ­րել: Բ­նա­կան է, որ Բա­քուն միան­գա­մից ար­ձա­գան­քեց՝ ձե՞ռք ես առ­նում տո­նայ­նութ­յամբ:

ՆԻԿՈԼԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ»

Ի­րա­կա­նում Նի­կո­լի նման ա­ռա­ջար­կը կա­րե­լի է հա­մաշ­խար­հա­յին դի­վա­նա­գի­տութ­յան մեջ «գլուխ­գոր­ծոց» հա­մա­րել: Բանն այն է, որ դի­վա­նա­գի­տութ­յան դա­րա­վոր պրակ­տի­կան մեկ հիմ­նա­կան կե­տի է հան­գել՝ ա­մեն մի պայ­մա­նա­գիր ա­նա­վարտ է եւ ստո­րագր­ման ոչ են­թա­կա, ե­թե դրա ան­գամ մեկ կե­տը վերջ­նա­կա­նա­պես հստա­կեց­ված չէ: Դա հաս­կա­նա­լի է. որ­պես կա­նոն` բո­լոր պայ­մա­նագ­րե­րում հիմ­նա­կան բար­դութ­յու­նը հենց վեր­ջին մեկ-եր­կու-ե­րեք կե­տերն են, ո­րոնց շուրջ դժվար է պայ­մա­նա­վոր­վել, եւ քննար­կում­նե­րը մին­չեւ վերջ ձգվում են: Այ­սինքն, բա­վա­կան է դրանց շուրջ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն լի­նի, որ մնա­ցած բո­լոր կե­տե­րը դառ­նում են տեխ­նի­կա­կան հար­ցեր: Կամ հա­կա­ռա­կը՝ ե­թե այդ դժվար կե­տե­րը հստա­կեց­ված չեն, ա­պա մնա­ցա­ծը ստո­րագ­րե­լը պար­զա­պես ի­մաստ չու­նի. ստո­րագ­րես, որ ի՞նչ, ե­թե վի­ճե­լի հար­ցե­րը կան, եւ դրանց առ­կա­յութ­յու­նը նշա­նա­կում է, որ բուն կոնֆ­լիկ­տը, խնդի­րը, թե­ման լուծ­ված չէ: Իսկ ա­հա Նի­կո­լը ո­րո­շեց «ձին սայ­լի հե­տե­ւից լծել»՝ հեր­թա­կան ան­գամ ինքն ի­րեն ծի­ծա­ղե­լի վի­ճա­կում դնե­լով: Ի՞նչ է, «վիզ» պետք է ինչ-որ ստո­րագր­ված թո՞ւղթ ու­նե­նալ, հա­նուն ո­րի գնում է նման «պրի­մի­տիվ շուստ­րիութ­յան». նման է դրան:

Բ­նա­կան է, այդ «պրի­մի­տիվ շուստ­րիութ­յամբ» մար­դու չես խա­բի, եւ պա­տա­հա­կան չէ, որ ի պա­տաս­խան, Բա­քուն հի­շեց­րեց, թե ի­րա­կա­նում ինչ խո­ցե­լի վի­ճա­կում է Նի­կո­լը: Այս­պես, Բայ­րա­մո­վը նախ հի­շեց­րեց, թե՝ Նի­կո­լը դեռ ու­նի Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու խնդիր: Դ­րա պո­չից էլ կպցրեց, որ Հա­յաս­տա­նի վե­րա­զի­նու­մը սպառ­նա­լիք է տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղա­ղութ­յա­նը եւ անվ­տան­գութ­յա­նը: Հան­րա­գու­մա­րում. «Ե­թե Հա­յաս­տա­նը շա­հագրգռ­ված է խա­ղա­ղութ­յան հաս­տատ­մամբ, պետք է լրջո­րեն մտա­ծի իր քայ­լե­րի մա­սին։ Մենք ակն­կա­լում ենք դրանց ճշտում»: Մինչ­դեռ կա­րո՞ղ էր Բա­քուն այդ­պես խո­սել Հա­յաս­տա­նի հետ, ե­թե նա գոր­ծեր, որ­պես ՀԱՊԿ-ի նոր­մալ մաս­նիկ, վե­րա­զի­նումն էլ ի­րա­կա­նաց­վեր Դա­շին­քի եւ ՌԴ-ի կող­մից, այլ ոչ թե Մակ­րո­նի ան­կա­տար խոս­տում­նե­րի. կաս­կա­ծե­լի է, որ Բա­քուն ՀԱՊԿ լիար­ժեք ան­դա­մի հան­դեպ ի­րեն այդ­քան ցի­նիկ դրսե­ւո­րեր:

ՈՐ ՀԱՐՑՆ Է ՄՆՈՒՄ ՉԼՈՒԾՎԱԾ

­Բայց սա էլ մի կողմ, այս­տեղ շատ ա­վե­լի էա­կան հարց կա: Ու­րեմն, այդ ո՞ր կե­տը կամ կե­տերն են, ո­րոնց շուրջ հա­մա­ձայ­նութ­յուն չկա, եւ ո­րոնք Նի­կո­լը փոր­ձում է շրջան­ցել նման «գե­ղա­կան շուստ­րիութ­յամբ»: Դա­տե­լով այն ար­ձա­գան­քից, ո­րոնք հա­ջոր­դե­ցին Նի­կո­լի վեր­ջին ե­լույ­թին, հիմ­նա­կան քննարկ­ման թե­մա ե­ղել եւ մնում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի խնդի­րը, ին­չի մա­սին քա­նիցս խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Ան­գամ սահ­մա­նա­զատ­ման բարդ թե­ման այս օ­րե­րին ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է՝ հայ­տա­րար­վեց այդ ուղ­ղութ­յամբ հեր­թա­կան փաս­տաթղ­թի հա­մա­ձայ­նեց­ման մա­սին: Արդ­յուն­քում, ե­թե լուծ­վի կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման խնդի­րը, ա­պա պայ­մա­նա­գի­րը կա­րե­լի կլի­նի հա­մա­րել ա­վարտ­ված: Այն­պես, ինչ­պես 2021թ. սկզբնե­րից ի վեր. ա­ռաջ­նա­յին հարց էր կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կու­մը, կար նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, ե­ռա­կողմ փաս­տաթղ­թեր, ստեղծ­ված հանձ­նա­ժո­ղով, աշ­խա­տան­քա­յին ակ­տիվ ըն­թացք: Հե­տո այդ ա­մենն ա­մե­րի­կա­ցի­նե­րի հանձ­նա­րա­րա­կա­նով կանգ ա­ռավ, եւ հա­ջոր­դե­ցին բա­զում խնդիր­ներ, այդ թվում՝ Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մը:

­Հենց այդ հար­ցով էր Նի­կո­լը փոր­ձում ա­նի­մաստ ար­դա­րա­նալ իր վեր­ջին ա­սու­լի­սում, թե ին­քը ոչ թե «սա­բո­տա­ժի է են­թար­կել» այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, այլ ռուս պաշ­տոն­յա­ներն են սե­փա­կան նա­խա­գա­հին հա­կա­սե­լով՝ հրա­պա­րա­կա­յին ինչ-որ մեկ­նա­բա­նութ­յու­ններ ա­ռաջ քա­շել: Եվ այն, որ դրան չհա­պա­ղեց ար­ձա­գան­քել Լավ­րո­վը, ա­վե­լորդ ան­գամ գա­լիս է հու­շե­լու, որ ի­րոք կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման է ա­ռաջ­նա­յին, չլուծ­ված, եւ շատ կա­րե­ւոր է հար­ցը, թե ին­չու է այդ­պես: Ըստ Լավ­րո­վի՝ խոսքն ա­ռա­ջին հեր­թին Մեղ­րիի գծի մա­սին է, ո­րը պետք է վե­րա­կանգն­վեր 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի հա­մա­ձայն՝ «Ո­րը ստո­րագ­րել են նա­խա­գահ­ներ Պու­տի­նը, Ա­լի­եւը եւ վար­չա­պետ Փա­շին­յա­նը: Դ­րա­նում աս­վում է, որ շար­ժը կվե­րա­կանգն­վի՝ ե՛ւ եր­կա­թու­ղա­յին, ե՛ւ ավ­տո­մո­բի­լա­յին։ Եվ այն կվե­րա­կանգն­վի ՌԴ Անվ­տան­գութ­յան դաշ­նա­յին ծա­ռա­յութ­յան սահ­մա­նա­պահ զոր­քե­րի ա­պա­հով­մամբ: Եվ ես զար­ման­քով կար­դա­ցի վար­չա­պետ Փա­շին­յա­նի հար­ցազ­րույ­ցը, որ­տեղ նա ա­սում էր, որ Հա­յաս­տա­նին գոր­ծըն­թա­ցը դան­դա­ղեց­նե­լու մեջ մե­ղադ­րե­լը սուտ է: Տա­րօ­րի­նակ է, քա­նի որ ի­րա­կա­նում սկզբից Հա­յաս­տա­նը հրա­ժար­վեց ճա­նա­պար­հից եւ պն­դեց, որ միայն եր­կաթ­գիծ լի­նի։ Ադր­բե­ջա­նը պատ­ճառ­ներ չտե­սավ, բայց հա­մա­ձայ­նեց մեր միջ­նոր­դութ­յամբ: Հե­տո հան­կարծ Հա­յաս­տանն ա­սաց, որ ռուս սահ­մա­նա­պահ­նե­րի մաս­նակ­ցութ­յուն չի լի­նե­լու, թեւ սեւով սպի­տա­կի վրա գրված էր։ Ա­սա­ցին՝ «Մենք ինք­ներս կա­նենք դա»: Ադր­բե­ջան­ցի­ներն ա­սում են, որ անվս­տա­հութ­յան եւ նույ­նիսկ, այս­պես ա­սած, թշնա­ման­քի մա­կար­դա­կը դեռեւս չա­փա­զանց բարձր է, որ­պես­զի ի­րենք ա­ռա­ջին փու­լում վստահ լի­նեն ի­րենց անվ­տան­գութ­յան մեջ, երբ նրանք մեկ­նում են Նա­խիջեւան հայ­կա­կան տա­րած­քով…»:

Ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի այդ կե­տում, ի դեպ, բառ ան­գամ չկա այդ հատ­վա­ծում Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան նվա­զեց­ման կամ կորս­տի եւ նման այլ բա­նե­րի մա­սին: Ա­վե­լին, շեշտ­ված է, որ այդ ու­ղու անվ­տան­գութ­յան հան­դեպ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խա­վո­րը Հա­յաս­տանն է, իսկ դա ա­նուղ­ղա­կի նշա­նա­կում է, որ այն Հա­յաս­տա­նի ամ­բող­ջա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ է լի­նե­լու. հա­կա­ռակ դեպ­քում ի՞նչ ե­րաշ­խա­վո­րես: Կա միայն այն դրվա­գը, որ տ­­րանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յունն ի­րա­կա­նաց­նում են ռուս սահ­մա­նա­պահ­նե­րը: Ընդ ո­րում, գիծն անց­նում է հենց այն սահ­մա­նա­մերձ տա­րածք­նե­րով, որ­տեղ ռուս սա­հմ­անա­պահ­ներն ա­վե­լի մեծ վե­րահս­կո­ղա­կան ֆունկ­ցիա են ի­րա­կա­նաց­նում՝ ՀՀ պե­տա­կան սահ­մա­նի վե­րահս­կո­ղութ­յան:

­Սա­կայն ի սկզբա­նե նաեւ մեկ այլ բան էր ակն­հայտ. եր­կաթգ­ծում թե­կու­զեւ նման վե­րահս­կո­ղութ­յու­նը նշա­նա­կում է նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն: Մի բան, ո­րը Հա­յաս­տա­նի հա­մար, գո­նե տե­սա­կա­նո­րեն, էա­կան չի կա­րող լի­նել. ե­թե ողջ հա­րա­վա­յին եւ ա­րեւմտ­յան սահ­մանն է հանձն­ված ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յա­նը եւ ար­դեն 30 տա­րի, եր­կա­թու­ղում նման վե­րահս­կո­ղութ­յու­նը նույ­նիսկ անն­կատ կլի­նի: Բայց ա­հա, նման աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը ձեռն­տու չէ անգ­լո­սաք­սե­րին, ո­րոնք ի­րենք են ու­զում վե­րահս­կել՝ ռուս­նե­րի եւ Ի­րա­նի հետ կա­պը կանգ­նեց­նե­լու հա­մար: Ձեռն­տու չէ նաեւ Թուր­քիա­յին՝ իր «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» ծրագ­րե­րով հան­դերձ: Արդ­յուն­քում, այն, որ ի­րա­կա­նում Նի­կո­լը հենց այդ՝ ա­րեւմտ­յան «խնդրանք­նե­րի» ներ­քո կանգ­նեց­րեց գոր­ծըն­թա­ցը, դա դժվար թե հնա­րա­վոր լի­նի հեր­քել:

Ամ­բողջ խնդիրն այս պա­հին այն է, թե Նի­կո­լը պատ­րաստ­վո՞ւմ է այդ կուր­սը փո­խել: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ հա­կա­ռակ դեպ­քում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» այդ չլուծ­ված կետն այդ­պես էլ կմնա չլուծ­ված: Ու քա­նի որ Ա­լիե­ւը պնդում է ամ­բող­ջա­կան եւ ոչ թե մա­սե­րով փաս­տաթղ­թի վրա, իսկ Ա­րեւ­մուտ­քը չկա­րո­ղա­ցավ իր ա­ռա­ջար­կած մո­դե­լով խնդի­րը լու­ծել, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիրն» այդ­պես էլ դեռ տե­ւա­կան ժա­մա­նակ կմնա օ­դից կախ­ված: Կամ կա­րող է վե­րա­դառ­նալ նախ­կին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշտ, ո­րի դեպ­քում դեռ չհստա­կեց­ված մնա­ցած բո­լոր կե­տերն ա­րա­գո­րեն լու­ծում կգտնեն, ա­հա սա է այս պա­հին ե­ղած հար­ցա­կա­նը:

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԸ

­Բայց մյուս կող­մից ե­ղավ նաեւ Ի­րա­նի ռեակ­ցիան, ո­րը ան­հան­գիստ էր: Այս­պես, Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին մոտ կանգ­նած աղբ­յու­րը գրում է. «Ի­րա­նի առ­ջեւ բարդ խնդիր է դրված՝ խու­սա­փել Զան­գե­զու­րի մի­ջանց­քի ստեղծ­ման հետ կապ­ված թա­կար­դից եւ դի­մա­կա­յել հա­րե­ւան­նե­րի՝ պատ­մա­կան սահ­ման­նե­րը փո­խե­լու փոր­ձե­րին։ Քա­նի որ Ադր­բե­ջա­նը եւ Թուր­քիան ակ­տի­վո­րեն ա­ռաջ են մղում մի­ջանց­քի նա­խա­գի­ծը հա­րա­վա­յին Հա­յաս­տա­նում, Ի­րա­նը պետք է ա­մուր դիր­քո­րոշ­վի՝ պաշտ­պա­նե­լու իր ազ­գա­յին շա­հե­րը  եւ­ աշ­խար­հա­ռազ­մա­վա­րա­կան դիր­քը: Ի­րա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նոր նա­խա­րար Սեյ­յեդ Աբ­բաս Ա­րաք­չին կանգ­նած է իր կա­րիե­րա­յի ա­մե­նադժ­վար ա­ռա­քե­լութ­յուն­նե­րից մե­կի առ­ջեւ: Նա ստիպ­ված է լի­նե­լու ոչ միայն պահ­պա­նել երկ­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, այ­լեւ ա­պա­հո­վել Հա­յաս­տա­նի հետ սահ­ման­նե­րի բաց մնա­լը, ին­չը կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն ու­նի Ի­րա­նի հա­մար։ Միա­ժա­մա­նակ, Ա­րաք­չին պետք է գոր­ծի այն­պես, որ չխա­թա­րի Ի­րա­նի բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Թուր­քիա­յի, Ռու­սաս­տա­նի եւ Բաք­վի հետ։ Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան ա­ռաջ­նոր­դը հստակ ար­տա­հայ­տել է իր դիր­քո­րո­շումն ընդ­դեմ Թու­րա­նի մի­ջանց­քի նա­խագ­ծի, որն իր բնույ­թով հա­կաի­րա­նա­կան է։ Ի­րա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը հաս­կաց­րել է, որ տա­րա­ծաշր­ջա­նի պատ­մա­կան սահ­ման­նե­րը փո­խե­լու ցան­կա­ցած փորձ հա­մար­վե­լու է ազ­գա­յին անվ­տան­գութ­յան սպառ­նա­լիք: Ռու­սա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի եւ Բաք­վի եւ Ան­կա­րա­յի ջան­քե­րի ա­վե­լաց­ման լույ­սի ներ­քո, Ի­րա­նի ԱԳՆ-ն պետք է վճռա­կա­նո­րեն եւ ռազ­մա­վա­րա­կա­նո­րեն գոր­ծի, որ­պես­զի կան­խի այս ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը»:

Այս ֆո­նին, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր, որ ի­րա­նա­կան ԱԳՆ-ն նա­խօ­րեին ՌԴ դես­պան Ա­լեք­սեյ Դե­դո­վին հրա­վի­րեց հան­դիպ­ման: Նախ, այս հրա­վե­րը ար­դեն իսկ հու­շում է, որ գոր­ծըն­թացն ա­ռա­վել քան ակ­տիվ փու­լում է: Ի­մաս­տա­յին ա­ռու­մով, նման է, որ Թեհ­րա­նը փոր­ձում է մին­չեւ վերջ կոնկ­րե­տաց­նել, թե ին­չի մա­սին է խոս­քը:

­Մեծ հաշ­վով, Ի­րա­նի տե­սա­կետն այս հար­ցում եւս մեկ ան­գամ դեռ ամ­ռան կե­սե­րին հստա­կեց­րեց հա­յաս­տան­յան դես­պան Մեհ­դի Սոբ­հա­նին: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տը սա էր. Ի­րա­նը շա­րու­նա­կում է միան­շա­նակ դեմ հան­դես գալ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կոչ­վա­ծին: Բայց միա­ժա­մա­նակ կողմ է ճա­նա­պարհ­նե­րի բաց­մա­նը՝ Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան ներ­քո: Ա­վե­լին, դա շատ ձեռն­տու կլի­ներ, քա­նի որ, ըստ դես­պա­նի, Ի­րա­նը կկա­րո­ղա­նա Նա­խիջ­եւա­նի սահ­մա­նից՝ Ջուլ­ֆա­յից եր­կաթգ­ծով միա­նալ Եր­եւա­նին, եւ ոչ միայն:

Այս­պի­սով, կա­րե­լի է են­թադ­րել, որ ի­րա­նա­կան ԱԳՆ-ն­ ա­վե­լորդ ան­գամ հենց այդ հար­ցով է պար­զա­բա­նում­ներ ստա­ցել՝ տե­ղի ու­նե­ցո­ղը «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» ծրա­գի՞րն է, թե Ի­րա­նի պատ­կե­րաց­րած կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կում: Ի­րա­նա­կան աղբ­յու­րը փո­խան­ցում է. «Եր­կու դի­վա­նա­գետ­նե­րը, մտքեր փո­խա­նա­կե­լով Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ, նշել են հար­գան­քը ազ­գա­յին ինք­նիշ­խա­նութ­յան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան եւ երկր­նե­րի փո­խա­դարձ շա­հե­րի նկատ­մամբ... Քն­նարկ­վել է նաեւ «3+3» խորհր­դատ­վա­կան ձեւա­չա­փի ա­ռա­ջի­կա հան­դի­պու­մը: Ձ­եւա­չա­փը դի­տար­կում է տա­րա­ծաշր­ջա­նում անվ­տան­գութ­յան, տնտե­սա­կան եւ տ­րանս­պոր­տա­յին կա­պե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցե­րը»: Տո­նայ­նութ­յու­նից ա­վե­լի նման է, որ ռուս­նե­րի պար­զա­բա­նում­նե­րը ո­րո­շա­կիո­րեն հանգս­տաց­րել են Թեհ­րա­նին, թեեւ շա­րու­նա­կե­լու են ձեռ­քը պա­հել ի­րա­վի­ճա­կի պուլ­սին, այդ թվում՝ «3+3» ձե­ւա­չա­փի մի­ջո­ցով:

 

https://iravunk.com/sim/?p=291960&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ