Աշոտ Խաչատրյանը` ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն
ՍպորտՀայաստանի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական (Մ20) առաջնությունում նվաճել է արծաթե մեդալակիր։
Հայ ըմբիշը եզրափակիչում մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Բեսլեկովի դեմ և գերլարված պայքարում պարտվել 5-6 հաշվով։
Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից և 14-4 հաշվով հաղթել հարավկորեացի Գուն Հի Լիին, 1/8 եզրափակիչում 6-1 հաշվով պայքարից դուրս է թողել Եվրոպայի Մ20 գործող չեմպիոն Ռոկաս Ցեպաուսկասին, իսկ երրորդ գոտեմարտում առավելության է հասել չինացի Վենհաո Հուի նկատմամբ (9-4): Կիսաեզրափակիչում նա ադրբեջանցի Ռուսկան Նուրուլաևին հաղթել է 4-1 հաշվով:
https://iravunk.com/sim/?p=291954&l=am/