Սևիկյանը բուժզննում է անցել և առաջիկա օրերին կդառնա «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը բարեհաջող բուժզննում է անցել Մոսկվայի «Լոկոմոտիվ» տեղափոխվելու համար: ВсёПроСпорт-ի տեղեկությամբ, ամենամոտ ժամանակներս ռուսական ակումբը կհայտարարի Սևիկյանի վարձակալության մասին՝ հետագայում ֆուտբոլիստին գնելու իրավունքով:
2023/24 մրցաշրջանի առաջին կեսը եզրային հարձակվողն անցկացրել է «Նիժնի Նովգորոդում»։ Բուդապեշտյան ակումբի կազմում Սևիկյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
https://iravunk.com/sim/?p=291926&l=am/