Որպեսզի Փաշինյանը Կիրանցի նորակառույց դպրոցը բարետես տեսնի, բանվորներ են բերել, օրական 25 հազար դրամ վճարել. Սարգսյան
ՆերքաղաքականՈրպեսզի Նիկոլ Փաշինյանը Կիրանցի նորակառույց դպրոցը բարետես տեսնի, Մարգահովտից բանվորներ են բերել, օրական 25 հազար դրամ վճարել: Այս մասին իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կիրանցի նորակառույց դպրոց։ Կիրանց գյուղից լրագրողիս հայտնեցին՝ որպեսզի նոր ձևավորված սահմանից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցի շրջակայքի բարեկարգումն ավարտեն ու Նիկոլ Փաշինյանը բարետես տեսարան տեսնի, հանրապետության տարբեր վայրերից , այդ թվում՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից Կիրանց բանվորներ են բերել, նրանց օրական 25 հազար դրամ վճարել»,- մանրամասնել է նա։
https://iravunk.com/sim/?p=291924&l=am/