«Հրապարակ». Վանաձորում ձերբակալված Սուրեն Աբովյանը Մամիկոն Ասլանյանի կադրն է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ ձերբակալություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։ Նախնական տեղեկություններով՝ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել են Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը եւ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ, նաեւ՝ տնօրենը։ Խոսքը մոտ 10 անձի մասին է: Ֆաբրիկայի տնօրենը Բագրատ Դարբինյանն է։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցին ի պատասխան չհերքեցին փաստը, միայն փոխանցեցին, որ այս պահին մեկնաբանություն չունեն։

Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացանք, որ առավոտյան անսպասելիորեն քաղաքապետարան են ժամանել ԱԱԾ աշխատակիցներ եւ իրենց հետ տարել են ճարտարապետական բաժնի պետ Սուրեն Աբովյանին:

Ի դեպ, նա Մամիկոն Ասլանյանի նշանակած կադրն է եւ անցնում է նաեւ Ասլանյանի քրեական գործով: Մեզ ասացին, որ համատիրությունից դրական բնութագիր են ներկայացրել Աբովյանի վերաբերյալ, որպեսզի կալանք չկիրառվի:

Ինչ վերաբերում է «Գլորիա» ֆաբրիկային, ապա սա Վանաձորի ամենանիկոլական կոլեկտիվն է, որը 2018 թվականին փողոցից տուն չէր գնում եւ հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=291914&l=am/
Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу