«Իրավունքի» ահազանգը կանխեց հերթական խայտառակությունը

Հասարակություն

«Իրավունքն» ահազանգել էր, որ այս շաբաթվա վերջին օրերին Երեւանում իր ադրբեջանամետ մտքերով հայտնի բլոգեր ԱՐՍԵՆ ՄԱՐԿԱՐՅԱՆԸ, որը նաեւ ձեռնարկատեր է, մարզիչ, տղամարդկանց ինչ-որ մասշտաբային խմբի հիմնադիր եւ «Baza» փակ տելեգրամյան ալիքի հեղինակ, տնտեսագետ-վերլուծաբան Դմիտրի Պոտապենկոյի հետ անցկացնելու է հանդիպում՝ բիզնեսմենների համար:

Թե արդյոք նա հայաստանյան բիզմեսմեններին պատրաստվում էր սովորեցնել, թե ինչպես հոգին վաճառել թշնամուն, համենայնդեպս, այս մասին միայն կարելի էր ենթադրել: Իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, որ խոստանում են հանդիպման արդյունքում ավելացնել բիզնեսմենների եկամուտը, գտնել արտասովոր լուծում իրենց բիզնեսի համար: Առաջին օրը կայանալիք հանդիպումը պետք է կրեր «Ո՞ւր ենք գնում, ինչպե՞ս է համաշխարհային շուկան ազդում մեր գրպանի վրա» խորագիրը, իսկ երկրորդ օրն անդրադառնալու էին «Կայուն բիզնեսն անկայուն աշխարհում»: Ընդ որում՝ ներկաները հանդիպման համար պետք է վճարեին 25 հազար դրամ, եթե ցանկանում էին երկու օրերի հանդիպմանը ներկա լինել՝ 40 հազար դրամ: Իսկ VIP տոմսերն արժեն մեկ օրվա համար 50 հազար դրամ էր, երկու օրվա համար՝ 75 հազար դրամ: Ու սարսափելին այն էր, որ նրանց այս միջոցառումն անցկացնելու համար իր դռները լայն բացել էր «Մարիոթ» հյուրանոցը:

Հայտնի բլոգեր ՆԻՆԱ ՏԻՏԱՆՅԱՆԸ սոցցանցում հիշեցրել էր, որ Արսեն Մարկարյանը ժամանակին հայտարարում էր, թե՝ «Հայաստանը շուտով մտնելու է Ադրբեջանի կազմի մեջ»: Բլոգերը հարց էր բարձրացրել. «Ինչի պետք ա անպատիժ ինքը մեր երկրի մասին խոսա ու սենց առանց ոչ մի խնդրի ֆորում կազմակերպվի ու մարդիկ 25 հազար դրամ տան, գնան: Նախ կարծում եմ՝ ինքը հենց մտնի Հայաստան, պետք ա իրան մի հատ ԱԱԾ-ն հետախուզի, տենա` ինչ բաներ ա խոսում Հայաստանի մասին»:

Նինա Տիտանյանը հույս էր հայտնել, որ «Մարիոթը» տեղյակ չի եղել Արսեն Մարկարյանն ով է, եւ որ կվերանայեն ու կչեղարկեն միջոցառումը:

Բլոգեր ԶԱՌԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ եւս անդրադարձել էր Արսեն Մարկարյանի երեւանյան այցին. «Ծանոթացեք, թե ում եք շուտով հյուրընկալելու Հայաստանում: Արսենն ուղիղ տեքստով կանանց բռնաբարելու «անհրաժեշտության» «կարեւորության» մասին տեսանյութ ունի, անչափահասի հետ սեռական կապի մասին է խոսել, հետո ընդունել է, որ խոսել է (ուղղակի որովհետեւ վիդեոն տարածվել էր), ասել է, որ «կատակ ա եղել»… Վիդեոյից ինքներդ կհասկանաք՝ ինչն է կատակ, ինչը՝ ոչ»:

Զառա Ղազարյանը Հայաստանում միջոցառումների տոմսերի վաճառքով զբաղվող Tkt.am-ին հարց է ուղղել. «Իսկ բանախոսի կենսագրության եւ աշխարհայացքի հետ օ՞ք եք»:

Եվ ահա արդարացի բողոքի ձայնը տվեց իր արդյունքը, իհարկե, կազմակերպիչներն իրողությունը փաթեթավորեցին այլ հիմնավորմամբ:

«Վերջին երեք օրերին մեր միջոցառման բանախոսներից Արսեն Մարկարյանի դեմ ակցիա էր կազմակերպվել։ Մենք հարյուրավոր սպառնալիքներ ենք ստացել, այդ թվում՝ ֆիզիկական բռնության կոչեր, դրանք ուղղված են եղել ե՛ւ հանդիպման կազմակերպիչներին, ե՛ւ Արսենին։ Այսօր իրավասու աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել, որ նույնիսկ սադրանքներ են նախապատրաստվում: Այս իրավիճակում մենք որոշեցինք չեղարկել Արսենի ելույթը եւ նրա այցը Հայաստանի Հանրապետություն։ Չնայած բոլոր դժվարություններին, հանդիպումը կկայանա, որի հիմնական բանախոսը կլինի X5 բիզնես խմբի հիմնադիր Դմիտրի Պոտապենկոն», - այս մասին հայտարարել է վերոնշյալ հանդիպման կազմակերպիչ Business lecture evn-ի ինստագրամյան պաշտոնական էջը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=291902&l=am/
Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային