Ասլանյանի «ռեպերտուարը» մնացել է նույնը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ինչպես ասում են՝ վատ պարողին երաժշտությունն է խանգարում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԸ գցել-բռնել, որոշել է. «Հայաստանն իր պետականության կայացման ճանապարհին է, եւ Եվրոպան մեզ այդ հարցում օգնում է, իսկ Ռուսաստանը՝ խանգարում»։ Հետո էլ վստահեցրել. «Մենք հրաժարվում ենք Ռուսաստանի հետ քաղաքական գործընկերությունից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեզ համար լավ դաշնակից չէ…Բանակցություններում ՌԴ-ի մասնակցությանը դեմ լինելը դեռ հակառուսական քաղաքականություն չէ»: Այս մասին նա հայտնել է լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում: Ինչ խոսք, զարմանալին այն չէ, որ ՔՊ-ում Հովիկ Աղազարյանից բացի, էլի նման մտքեր երկնողներ կան, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանին արդեն սեփական թիմում էլ չեն լսում: Համենայնդեպս, Փաշինյանն իր վերջին ասուլիսին փոխել էր հռետորաբանությունը Ռուսաստանի Դաշնության հասցեին, մինչդեռ Ասլանյանի «ռեպերտուարը» մնացել է նույնը:

Ոչ պակաս ցնցող է ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր ԱՐՓԻ ԴԱՎՈՅԱՆԻ մտքի «թռիչքը»: Պարզվում է՝ նա այնքան է իրականությունից կտրվել, որ արձանագրում է. «Հիմա այդպիսի մարդիկ չկան, որոնց տանը գոնե մեկ հատ սմարթֆոն չլինի, եւ որեւէ մեկը չօգնի, չնայի: Տեսականորեն կհարցնի ինչ-որ մեկին, ինչ-որ մեկը կնայի ու կասի: Օրինակ, իմ հարեւանը կասի՝ չի կարող, ես կնայեմ ու իրեն կասեմ»: Այսպես է նա արձագանքել նա՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն դիտարկմանը, որ հեռուստատեսությամբ մի տաքսիստ ասել է, թե 50 տարեկան է ու հարկային էլեկտրոնային նոր գործիքակազմին չի կարող տիրապետել, որովհետև հեռախոսից չի կարողանում օգտվել: Իսկ տեսնես հացին «կակա» ասող մի շարք քաղաքացիներ, որոնց մամուլն ու սոցցանցերն էլ ժամանակ առ ժամանակ անդրադառնում են, գիտե՞ն, որ ըստ ազգընտիր պատգամավորի` այսօր սմարթֆոն չունեցող տուն չկա:

Զարմանալի հայտարարություններ են հնչում նաեւ ընդդիմադիր դաշտում: Արդեն մի քանի օր է լայնորեն շրջանառվում է, թե ԵՊՀ դասախոս ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ եւ նրա հետ նաեւ՝ Մենուա Սողոմոնյանին քաղաքական դրդապատճառներով ազատել են ԵՊՀ-ում աշխատանքից: Սա ուշագրավ է այն համատեքստում, որ նույն ԵՊՀ-ում առավել թունդ ընդդիմադիր դասախոսներ կան, որոնք հրապարակային արտահայտում են իրենց կարծիքը, բայց նրանց հետ բուհի ղեկավարությունն, այսպես ասած, հաշվեհարդար չի տեսնում (իր իրավունքները վերականգնած դասախոս, ընդդիմադիր գործիչ Գեւորգ Պետրոսյանի ականջն էլ կանչի): Եվ ի՞նչ է պարզվում, ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանն ասել է, որ նրանց հետ աշխատանքային պայմանագիրը լրացել է եւ այլեւս չի երկարաձգվել:

Իսկ Ազգային ժողովում ամեն խաղ խաղացել են, հիմա էլ որոշել են տոնացույցի մեջ մտցնել ՀԱՅՐԵՐԻ ՏՈՆԸ; Այս հարցը լրջորեն քննարկվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փաստորեն, ի՞նչ է ստացվում, ՀՀ քաղաքացու համար ամենակարեւոր հարցը, որ պետք է լուծեր խորհրդարանը առկա մարտահրավերների պայմանում, ո՛չ ավել, ո՛չ պակաս «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում հունիսի 17-ը Հայրերի օր սահմանելու նախագիծն էր: Ի՞նչ ասես, «Հորս արեւ…»:

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=291894&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ