«Փուլեր են եղել, որ բանը հասել է բաժանման, չենք բաժանվել, բայց գալիս է մի պահ, որ անիմաստ է շարունակել». Լայանան՝ ամուսնալուծության և նախկին ամուսնու՝ նոր ընտրյալի մասին.Tert.am Life

Հասարակություն

Tert.am Life-ը գրում է․

«Արդեն մոտ 2 տարի է ամուսնալուծված եմ: Ամեն ընտանիք մութ անտառ է, շատ էին տարաձայնությունները, հասունացել էր այդ պահը, և կոնկրետ մեկ պատճառ չէր: Ընտանիքը երբեմն արտաքինից թվում է իդեալական, բայց ներսում կոնֆլիկտներ, տարաձայնություններ են: Մենք անհամատեղելի մարդիկ ենք, այսօր ժամանակներըը փոխվել են և այնպես չէ, որ հանուն ինչ-որ բանի 2 մարդ ապրեն միասին, ամուսնալուծությունն առաջին բանն է, որ անում են շատերը: Մենք դեռ 12 տարի ապրել ենք միասին, մարդիկ 3-4 ամիս են ապրում, ամուսնանում ու բաժանվում են: Փուլեր են եղել, որ բանը հասել է բաժանման, բայց չենք բաժանվել, բայց գալիս է մի պահ, որ անիմաստ է այլևս շարունակել: Փառք Աստծո, որ այդ ամուսնությունից այսօր ունենք 2 սիրուն ու հրաշք բալիկներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով իր և ամուսնու՝ պրոդյուսեր Ռոլանդ Պողոսյանի ամուսնալուծությունից, պատմեց երգչուհի Լայանան: 
Նա նշեց, որ նախկին ամուսնու հետ հարաբերությունները լավ են, ընկերական, իսկ երեխաների հետ շփումը կա:

«Երեխաների վրա միշտ էլ ծնողների բաժանությունն այդքան էլ լավ չի անդրադառնում: Ուղղակի, երբ փոքր տարիքում են լինում, հոգեբանական տրավմայի չեն ենթարկվում: Բաներ կան, որ բացատրում ենք երեխաներին, լսում ու տեսնում են, բայց ընտանիքում մեծանալը, բնականաբար, ըստ իս՝ ավելի լավ է»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ աղջիկն արդեն 9 տարեկան է, իսկ որդին՝ շուտով կդառնա 5 տարեկան:

Լայանան նաև նշեց՝ տեղյակ է, որ նախկին ամուսինն ընտրյալ ունի, սոցհարթակներում նկարներ կան հրապարակված:

«Ազատ մարդ է, պետք է իր կյանքը դասավորի, սա է իմ վերաբերմունքը: Իսկ, թե ես որքանով եմ պատրաստ նոր հարաբերությունների՝, ասեմ, որ ներկա փուլում ամբողջությամբ նվիրված եմ աշխատանքին: Երգելուն զուգահեռ հիմա նաև որպես հանդիսավար եմ աշխատում, տարբեր միջոցառումներ եմ վարում: Երեխաներ և սիրած աշխատանք ունեմ, նոր հարաբերությունների ուղղությամբ չեմ մտածում: Հիմա երեխաներին ավելի շատ եմ ժամանակ հատկացնում, քան առաջ»,- անկեղծացավ Լայանան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

https://iravunk.com/sim/?p=291889&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ