ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հրաժարական է տվել
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան պաշտոնապես հրաժարական է տվել և նրան արդեն ընդունել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ստոլտենբերգն ընդունել է նրա հրաժարականը և շնորհակալություն հայտնել Ջոանին ծառայության համար»,- ասվում է փաստաթղթում։
«Նա ծառայել է ՆԱՏՕ-ին մոտ հինգ տարի: Նրա ուշադրությունը տեխնոլոգիաների և առաջացող անվտանգության մարտահրավերների վրա չափազանց կարևոր է Դաշինքի նորարարությունը խթանելու համար:
Նա իսկական տրանսատլանտիստ է, և գործընկերների հետ նրա աշխատանքը մեծապես օգուտ է տվել ՆԱՏՕ-ին: Նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- ասել է Ստոլտենբերգը:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 10-ից։
Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ, որ Ջեոանան պատրաստվում է լքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, որպեսզի մասնակցի Ռումինիայի նախագահական ընտրություններին։
https://iravunk.com/sim/?p=291886&l=am/