Փախուստ իրականությունից կամ՝ ինչ է ուզում Երեւանը արցախյան կենացներից անդին

Վերլուծություն

Այս օրերին քաղաքական ողջ ընդդիմադիր դաշտը թիվ մեկ քննարկման թեմա դարձրեց Արցախի հարցը` կապված օրացույցում տեղ գտած անկախության օրվա հետ: Եղան հայտարարություններ, միջոցառումներ, ելույթներ… Այս շարքում թերեւս առավել ուշագրավ էր Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի խոստովանությունը: Նա ասում է, թե տարբեր առիթներով Արցախի Հանրապետության լուծարման հարցը դառնում է մանիպուլյացիաների առարկա, բայց նաեւ փաստում է, որ այդ փաստաթուղթը ստիպված են եղել ստորագրել, ինչը հնարավորություն է տվել անվտանգ Հայաստան տեղափոխել խաղաղ բնակչությանը։ Հետո էլ նշում է, թե՝ ցավոք, նաեւ պատանդներ վերցվեցին՝ հանձին ռազմաքաղաքական ղեկավարության։

«Մենք ի սկզբանե գիտեինք, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական եւ հակաօրինական էր։ Այն իրավական ուժ չի ստացել, պաշտոնապես չի հրապարակվել, չի մտցվել իրավական համակարգ, ինչից հետո փաստաթուղթը կարելի կլիներ անվանել նորմատիվ ակտ», - ինքնագոհ ասում է Շահրամանյանը: Բայց սրանով՝ նախ պաշտոնապես հաստատում է, որ կա այդպիսի փաստաթուղթ, եւ հետո մի շարք նոր հարցերի տեղիք է տալիս: Այսպիսով՝ նախագահի ստորագրած փաստաթուղթը կարող է չեղարվել իր մեկ այլ ստորագրած հրամանագրով, ինչը, փաստորեն, տեղի չի ունեցել առ այս պահը: Չկա նաեւ այդ ստորագրության չեղարկման վերաբերյալ որեւէ դատական ակտ կամ գոնե Ազգային ժողովի ընդունած որոշում ու հայտարարություն: Այս դեպքում՝ հարց է ծագում՝ ո՞ւմ ենք խաբում՝ ինքներս մե՞զ: Եվ, ընդհանրապես, եթե այդ փաստաթուղթը հակասահմանադրական ու հակաօրինական էր, եւ Շահրամանյանն ակնարկում է, թե ճնշումների ներքո է ստորագրել, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա չեն «կոտրում» միջազգային ատյանների դռներն ու բարձրաձայնում այդ մասին: Ավելին՝ առնվազն այս կոնտեքստում նաեւ պետք է հարուցվեր քրեական գործ, որպեսզի փաստաթղթավորված հիմնավորում լիներ, որ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ թե սեփական կամքով, այլ շանտաժի ներքո է Արցախի Հանրապետությունը լուծարել:

ՊԱԹՈՍՈ՞Վ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

Ցավալիորեն, Արցախի մասին այս օրերին հնչած հուզիչ ու պաթոսային խոսքերից զատ, այդպես էլ չհնչեց ամենակարեւորը, թե՝ ինչպե՞ս ենք վերադարձնելու Արցախը: Ի վերջո, այսքան հույսեր, սպասումներ գեներացնելուց անդին՝ կա՞ մեկը, ով հստակ ճանապարհային քարտեզ ունի` այն վերադարձնելու: Այս հարցում, իհարկե, պետք չէ մեծ ռազմագետ լինել՝ հասկանալու համար, որ եթե երազանքներով ու ցանկություններով չառաջնորդվենք, այլ տրամաբանությամբ, իրականության մեջ կա չորս ճանապարհ:

Առաջինը՝ ուժեղանալ ու ռազմական ուժով վերստին ազատագրել Արցախը, ինչը, նայելով մեր ռազմաքաղաքական ղեկավարության երեսին ու հարթակից ելույթներ ունեցողների պաթոսին, բայց զինվորական վարժանքներից խուսափողների քանակին, այդքան էլ մոտ ապագայում իրատեսական չէ:

Երկրորդ՝ համակերպվել այսօրվա իրողության հետ, արցախցիներին ուղարկել Արցախ՝ Ադրբեջանի կազմում ապրելու, ինչը նույնն է, թե դատավճիռ կայացնել նրանց համար եւ արցախցիների ճակատագիրը թողնել Ալիեւի քմահաճույքին:

Երրորդ՝ ապավինել տարածաշրջանը «նայող» գերտերությանը եւ հուսալ, որ աշխարհաքաղաքական մի հարմար պահի, ուղղակի, մեզ կնվիրեն այն, ինչ պատկանում է մեզ: Այստեղ էլ հարց է ծագում՝ հանուն ինչի՞, ո՞ւմ սիրուն աչքերի դիմաց, երբ Հայաստանը պետական մակարդակով ապականել է անգամ միակ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները:

Չորրորդ՝ աղոթել եւ հուսալ, որ բնական աղետներով կպատժվի Ադրբեջանը, ու արցախցիները կվերադառնան իրենց տները՝ այլեւս չունենալով հարեւանությամբ ադրբեջանական խուժանին: Հիմա շատերը այս չորրորդ տարբերակին անլուրջ կվերաբերվեն, բայց հանրային տրամադրությունների տիրույթում սա թերեւս ամենահավանականն է՝ նախորդ երեքի համեմատ:

Այստեղ գալիս է էլի դառը ճշմարտությունն ասելու անհրաժեշտությունը՝ ինչո՞ւ է հանրությանը կերակրվում ստեր, թե շուտով սարեր ենք շուռ տալու: Այս առումով տեղին դիտարկում է արել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը. «Հայրիկ, ո՞նց կործանվեցինք…Պաթոսով, տղա ջան, պաթոսով»:

Նույնն էր նաեւ Կիրանցում, ազգափրկիչները գնացել էին, որ Կիրանցը փրկեն, իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում կտրում էր գյուղի նոր դպրոցի կարմիր ժապավենը: Հետաքրքիր է՝ այսօր Բագրատ սրբազանի կողքին կիրանցիներից քանի՞սն են մնացել: Ու էլի հարց է ծագում՝ Կիրանցի հետ կապված իրավիճակն ուռճացվա՞ծ էր, որ հիմա գոհ են, այլապես ինչպե՞ս բացատրել, որ Նիկոլ Փաշինյանն անվրդով կարողանում է մուտք գործել Կիրանց, մի հատ էլ ժապավեն կտրել: Գուցե, ընդդիմությանը հաջողության հասնելու համար պետք է ավելի անկե՞ղծ լինել, որ չստացվի, Կիրանցը փրկելով, գալիս են Երեւան, իսկ Կիրանցում հայտնվում է Փաշինյանը՝ իբրեւ «փրկիչ»: Բայց չէ՞ որ Բագրատ սրբազանն էր հանրությանը խոստանում. «Ոսկեպարով վերադառնալու ենք Արցախ»:

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՕՐԸ ԹՈՂԱԾ՝ Ի՞ՆՉ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

Ի դեպ, անկեղծության մասին: Ցավալիորեն, մենք չնկատեցինք, որ Արցախի անկախության օրվա մասին իրենց հայտարարություններում որեւէ քաղաքական ուժի առաջնորդ, բացի ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանից, անդրադառնա Հայաստանի հետ Արցախի վերամիավորմանը: Ի վերջո, պետք է մեր մեջ ուժ գտնենք եւ ընդունենք, որ Արցախի անկախությունը գերադասելով վերամիավորումից՝ հանգեցինք նրան, որ այսօր ունենք կորսված Արցախ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված: Իսկ միջազգային հանրությունը դեռ լիրբ լռություն է պահպանում այս հարցում, որովհետեւ այդ անկախությունը չճանաչեց անգամ Հայաստանը:

«Երբ սկսվում էր Արցախյան շարժումը, միակ կարգախոսը «միացո՛ւմն» էր: Մարդիկ դուրս էին եկել` Արցախի միացումը պահանջելու եւ պաշտպանելու: Ու ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց որոշում՝ վերամիավորման մասին, որի նախաձեռնողը ՍԻՄ կուսակցությունն էր, եւ այդ որոշման համահեղինակներից նաեւ ես եմ: Ընդ որում, երբ մենք այս հարցը բարձրացրեցինք, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ական «շայկան» սկսեցին դիմադրել: Մենք խիստ զարմացած էինք, որովհետեւ Տեր-Պետրոսյանը հրապարակում բռունցքը բարձրացրած «միացո՛ւմ» էր գոռում: Երբ ասացինք` դե բերեք այդ միացումը ձեւակերպենք իրավաբանորեն, ասացին՝ չի կարելի: Եվ, այսպես ասած, սկսեց անհասկանալի իրավիճակ՝ հրապարակում գոռում են միացում, իսկ երբ հարցը գալիս է իրավաբանորեն այն ձեւակերպելուն՝ ես կասեի՝ տխրահռչակ Ղարաբաղ կոմիտեն դեմ է արտահայտվում: Մեզ հետ համաձայն էր նաեւ այն ժամանակ իշխող Կոմունիստական կուսակցությունը», - «Իրավունք TV»-ի տաղավարում պատմեց Հայկ Բաբուխանյանը եւ ընդգծեց, որ այդ ժամանակ արդեն իսկ պարզ դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ական «շայկան» իրականում ոչ թե Արցախի հարցով էին մտահոգված, այլ այն ժամանակ ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում ձեւավորվում էին Խորհրդային միությունը քանդելու համար տարբեր խմբակներ՝ ժողովրդին սրտամոտ ինչ-ինչ խնդիրներ բարձրացնելով: Ըստ էության, Հայաստանում ամենացավոտ խնդիրը, որը գտան, որ կարելի է բարձրացնել, Արցախի հարցն էր: Այն իրականում բարձրացվեց, որպեսզի քայքայվի Խորհրդային միությունը: Թերեւս սա էր Ղարաբաղ կոմիտեի նպատակը:

«Հետո նրանք հասկացան, որ իրենց դեմքերն արդեն պատռվում է, էլ հնարավոր չէ միտինգում ասել՝ միացում, միտինգից հետո ասել՝ պետք չի: Այդպես են նրանք համաձայնել, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվի վերամիավորման որոշումը: Համատեղ նիստ եղավ՝ Արցախի ազգային խորհրդի եւ Հայաստանի Գերագույն խորհրդի, որտեղ ընդունվեց վերամիավորման որոշումը: Արցախցիներին տրվեց քաղաքացիություն, Արցախը դարձավ Հայաստանի մի մասը: Այդ որոշման հիման վրա անցկացվեցին 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները, նաեւ Արցախում: Եվ Արցախում ձեւավորված հինգ ընտրատարածքներից ընտրվեցին պատգամավորներ, ինչպես Լոռիից, Շիրակից եւ ՀՀ մյուս մարզերից», - ընդգծեց Հայկ Բաբուխանյանը եւ նաեւ շեշտեց, որ երբ 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանն ընտրվում էր ՀՀ նախագահ, նրանից պահանջվում էր ՀՀ հինգ տարվա քաղաքացիության տեղականք, եւ այդ ժամանակ պաշտոնապես ներկայացվեց, որ քանի որ Արցախը ՀՀ տարածք է, նա էլ ապրել է Արցախում մինչ այդ, ուրեմն՝ ոչ մի խնդիր չկա:

Ստացվում է՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը գործել է ու գործում է, ավելին՝ ոչ ոք այն չի չեղարկել, նույնիսկ այդ որոշման հիման վրա արցախցիները ունեին քաղաքացիություն, մասնակցում էին ընտրություններին, Ռոբերտ Քոչարյանն էլ նույն այդ որոշման հիման վրա դարձել է նախագահ, Արցախն էլ, ինչպես ՀՀ բոլոր մարզերը ստացել է կառավարությունից սուբսիդավորումներ: Այս դեպքում հարց է ծագում՝ ավելի տեղին չէ՞ր 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը պետական մակարդակով նշել ու շեշտադրել:

«Անկախության հռչակագրում, որի համահեղինակներից մեկն եմ, ես առաջարկեցի, որ դեկտեմբերի 1-ը փաստենք, եւ այն մտնի Անկախության հռչակագրում՝ դարձնելով այն մեր ապագա պետական զարգացման ուղենիշը: Այդպես էլ եղավ, թեպետ ՀՀՇ-ականները դեմ էին քվեարկում: Այդուհանդերձ, կոմունիստները եւ ազգային կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՍԻՄ-ը, քվեարկեցին կողմ, ու անցավ: Այսինքն՝ վերամիավորման փաստը մեր Անկախության հռչակագրի հիմքում է: Դրա համար էլ նիկոլականներն ու լեւոնականներն ատում են Անկախության հռչակագիրը: Հռչակագիրն էլ դարձավ մեր ՀՀ Սահմանադրության անբաժանելի մասը: Փաստացի, ըստ մեր Սահմանադրության, Արցախը ՀՀ տարածք է: Ըստ ՀՀ Սահմանադրության` Նիկոլ Փաշինյանը կատարել է պետական հանցագործություն՝ հայտարարելով Արցախը Ադրբեջանի կազմում: Հենց Նիկոլը կորցրեց իշխանությունը՝ առաջին դատական վճիռը լինելու է պետական հանցագործությունը», - ասաց Բաբուխանյանը:

Ինչ եղավ հետո՝ էլ ավելի ուշագրավ է, ինչպես նշում է ՍԻՄ կուսակցության նախագահը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, հասկանալով, որ իր տերերը՝ գլոբալիստները, չեն ուզում Հայաստանը լինի միավորված, մոգոնեցին անկախություն տերմինը՝ Արցախի հանդեպ:

«Ստացվեց իրավաբանական խառնաշփոթ, որ կա անկախ Արցախ՝ Հայաստանի կազմում: Սակայն այդ անկախությունը դարձավ պետական քարոզչության թեզ: Եվ նշվում էր ոչ թե դեկտեմբերի 1-ը՝ որպես վերամիավորման օր (նշում էր միայն մեր կուսակցությունն ու մեր կողմնակիցները), այլ՝ սեպտեմբերի 2-ը: Այսինքն՝ Հայաստանից Արցախի անջատման օրը: Հետո անունը դրեցին՝ անջատում հանուն փրկության, իսկ վերջում կործանեցին Արցախը: Չի կարող 100 հազար բնակչություն ունեցող պետությունը լինի անկախ՝ չունենալով սեփական փող, տնտեսություն ու բանակ: Բայց դա մտավ արցախցիների ուղեղի մեջ: Իսկ հայաստանցիներին ասում էին՝ դուք ղարաբաղցիների հետ կապ չունեք», - ասաց Բաբուխանյանը:

Փաստորեն, հատուկ մտցվեց պրակտիկորեն եւ տեսականորեն անհնար անկախության միտքը, որպեսզի պառակտվի հայ ազգը, եւ բաժան-բաժան լինի Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ քանդվեց միասնությունը ու հասանք այս օրվան:

«Դրա համար ես չեմ տոնում սեպտեմբերի 2-ը, երբեք չեմ տոնել, մեր կուսակցությունը չի ընդունում այն՝ որպես տոնական օր: Մեր կուսակցությունն այն ընդունում է՝ որպես տխուր օր, ՀՀ-ից Արցախի տարանջատման օր», - ամփոփելով թեման՝ ընդգծեց ՍԻՄ կուսակցության նախագահը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=291874&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ