ՀԽՍՀ ժողովրդական արտիստի խռոված հոգին՝ հայրենիքում հանգիստ չգտավ անգամ հետմահու

Մշակութային

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ Միացյալ Նահանգներում հունիսի 19-ին մահացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, թատրոնի անվանի դերասանուհի, պետական մի շարք մրցանակների դափնեկիր ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ աճյունի սափորը տեղափոխվելու է Հայաստան: Սակայն, մեզ հասած տեղեկություններով՝ ինչ-ինչ խնդիրներ են ծագել աճյունը քաղաքային պանթեոնում ամփոփելու հետ կապված:

Ի վերջո, ե՞րբ է տեղի ունենալու լուսահոգի արտիստի վերջին հրաժեշտը Երեւանում, արդյոք ձեւավորվել է պետական հանձնաժողով՝ արարողության կազմակերպման համար եւ ինչո՞վ է պայմանավորված, որ աճյունի սափորը չի ամփոփվելու քաղաքային պանթեոնում: Այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարար ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ պարզաբանեց հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ մշակվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,  դերասանուհի Վիոլետա Գևորգյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ: Միաժամանակ ընտանիքի ներկայացուցչի հետ քննարկվել է դերասանուհու վերջին հրաժեշտը սեպտեմբերի սկզբին Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպելու հարցը: Սակայն Վիոլետա Գևորգյանի ընտանիքի անդամների որոշմամբ՝ դերասանուհու աճյունի սափորը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխվելու: Հանգուցյալի ընտանիքը որոշում է կայացրել այն ամփոփել ԱՄՆ-ում»:

Թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում վերոնշյալը՝ մենք կապ հաստատեցինք եւ պարզեցինք Վիոլետա Գեւորգյանի միակ որդուց՝ երգիչ, դերասան ՀՐԱՉՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ:

«Մեզ նախարարությունից ասացին, որ արարողությունը լինի Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ սեպտեմբերի 1-ին եւ ցույց էին տվել, թե քաղաքային  պանթեոնում որտեղ կարող են տեղ հատկացնել: Շատ անշուք, փոքր մի տեղ էին հատկացրել, որին ուղղակի սխալ կլիներ համաձայնելը: Կարծես, ստիպված մի տեղ տված լինեին: Բոլորովին պետք չէ նման դերասանուհուն այդպես խցկել մի տեղ, անիմաստ եմ համարում: Մինչդեռ մարդիկ կան, ովքեր պանթեոնում ընդհանրապես թաղվելու իրավունք չունեին, բայց այնտեղ նրանց համար դամբարաններ են կառուցել: Աբսուրդն այն է, որ սիրալիր ասում են, թե տեղ են հատկացնում, գնում ենք, տեսնում ՝ տեղ չկա», - իրողության վրա լույս սփռեց Մխիթարյանը եւ, միեւնույն ժամանակ, ասաց, որ, այդուհանդերձ, աճյունի սափորը տեղափոխվելու է հայրենիք:                 

«Փաստորեն, այսքան սպասելն իզուր էր: Սեպտեմբերի 6-ին աճյունի սափորը կլինի Հայաստանում եւ կամփոփվի իր ծնողների գերեզմանում: Ներկա կլինեն միայն ամենամտերիմ բարեկամները»,- տեղեկացրեց Վիոլետա Գեւորգյանի որդին:

Ինչ վերաբերում է վերջին հրաժեշտի արարողությանը հայրենիքում, այն տեղի չի ունենա: Ինչո՞վ է պայմանավորված, Հրաչյա Մխիթարյանն անկեղծացավ. «Արարողություն կլիներ, եթե նորմալ տեղ հատկացվեր պանթեոնում: Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից էլ ես պատրաստակամություն չնկատեցի: Ընդհանուր մի ցավակցություն էին հայտնել եւ վերջ: Թատրոնի ղեկավարությունից ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել, չի արձագանքել:  Իրենք պետք է շահագրգռված լինեին, ախր խոսքը ՀԽՍՀ ժողովրդական արտիստի մասին է: Ուստի՝ կարծում եմ՝ արարողությունն այնտեղ անիմաստ է: Ես հասկացա, որ մարդկային վերաբերմունքը հայրենիքում կորսված է, ամեն ինչ ապականված է: Ցավոք, Հայաստանում շունը տիրոջը չի ճանաչում ու չգիտես էլ՝ ո՞ւմ մեղադրես…»:

Եվ, իսկապես, դժվար է ասել, թե մեղավորը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մի շարք մրցանակների դափնեկրի համար պանթեոնում պատշաճ տեղ չգտած պատկան մարմիննե՞րն են, Վիոլետա Գեւորգյանին ծափահարող բազմահազար հանդիսատեսի քար լռությո՞ւնն՝ այս ամենի հանդեպ, թե՞ թատերական աշխարհի դավադիր անտարբերությունը: Տպավորություն է, որ Վիոլետա Գեւորգյանին գործընկերները դավաճանեցին եւ մենակ թողեցին նրան կրկին՝ այս անգամ հետմահու…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=291752&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ