Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակներում ուժերը չափեցին «Լոկոմոտիվն» ու «Կրասնոդարը»։
Էդուարդ Սպերցյանն այս խաղում դարձավ գոլի հեղինակ՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Հյուրերի կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Կորդոբան ու Սան։ Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը, ով փոխարինվեց երկրորդ խաղակեսի մեկնարկում։
Այս խաղից հետո «Կրասնոդարը» 15 միավորով հավասարվեց «Լոկոմոտիվին» և այսօրվա մրցակցի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի երկրորդ-երրորդ տեղերը։