Երբ դևերը տեսնում են, որ մարդը հաճելի է Աստծուն և հաջողության է հասնում պայքարում, ապա նրանք թափանցում են այլ մարդկանց սրտերը
ՀասարակությունԵրբ դևերը տեսնում են, որ մարդը հաճելի է Աստծուն և հաջողության է հասնում պայքարում, ապա նրանք թափանցում են այլ մարդկանց սրտերը և ներսից նախանձ են առաջացնում Աստծո այս մարդու հանդեպ: Եվ չար ոգին այդպես նրանց գրգռում է եղբոր դեմ, որ կա՛մ նախանձ զգան նրա նկատմամբ, կա՛մ դևի ազդեցության ներքո կեղտոտ քայլեր անեն եղբոր հանդեպ՝ նրա մասին վատ լուրեր տարածելով, զրպարտելով և թույլ չտալով աշխատել... Իսկ մարդկանց հաճախ թվում է, թե հենց իրենք են նախանձում, և չեն հասկանում, որ դևը տեղ է գրավել իրենց սրտերում, որ ներսից՝ իրենց սրտից, չար ոգին է նախանձնում։ Նմանապես ուրախություն է հայտնվում սրտում, երբ մարդ լսում է, որ իր հարևանի հետ, ում նկատմամբ երկար ժամանակ թշնամացել է, անախորժություն, դժբախտություն կամ մահ է պատահել, և մարդը չգիտի, որ դժոխքի ոգին է ցնծում իր սրտում:
Թադեոս վրդ. Վիտովնիցկի
https://iravunk.com/sim/?p=291716&l=am/