Ադրբեջանում «լռության օր» է
ՄիջազգայինԱդրբեջանում «լռության օր» է արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք կանցկացվեն կիրակի օրը՝ սեպտեմբերի 1-ին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Լռության օրը» արգելվում է նախընտրական քարոզչության ցանկացած ձև։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ գրանցված թեկնածուների, նրանց լիազոր ներկայացուցիչների և վստահված անձանց, ինչպես նաև կուսակցությունների և դաշինքների քարոզարշավը պետք է ավարտվի քվեարկության մեկնարկից 24 ժամ առաջ։
Խորհրդարանական ընտրություններում 125 մանդատի համար կպայքարի 990 թեկնածու
https://iravunk.com/sim/?p=291676&l=am/