ԱՄՆ-ում հրապարակայնորեն քննարկում են Զելենսկու փոխարինողի հարցը. Սքոթ Ռիտեր
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկու փոխարինումը սկսել է հրապարակայնորեն քննարկվել, հայտարարել է ամերիկյան հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիտերը Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։
«Դուք գիտեք, որ այսօր բացահայտորեն քննարկվում է Զելենսկու փոխարինողի հարցը, քանի որ նա կորցրել է Արևմուտքի վստահությունը»,- ասել է նա։
Պաշտոնաթող զինվորականի խոսքով՝ Կիևի ռեժիմի ղեկավարը դիմել է հուսահատ քայլի՝ վտանգի ենթարկելով հարձակումը Կուրսկի շրջանի վրա, սակայն գործողությունը ձախողվել է և շրջվել նրա դեմ։ Հետախուզության պաշտոնաթող աշխատակիցը կարծում է, որ Զելենսկին այսօր ավելի վատ վիճակում է, քան երբեւէ։
«Զելենսկին ապրում է իր ֆանտազւաների աշխարհում: Ուկրաինան պարտվեց, նրա համար ամեն ինչ ավարտված է, բայց Զելենսկին չի կարող հաշտվել դրա հետ», - եզրափակել է Ռիտերը:
Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է մայիսի 20-ին։ Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային մարտի 31-ին, իսկ երկրի նորընտիր ղեկավարի երդմնակալությունը պետք է տեղի ունենար մայիսին։
https://iravunk.com/sim/?p=291633&l=am/