Եթե ՀՀ-ն չի արձագանքում, Ադրբեջանը պիտի ասի ու անի այն, ինչ ուզում է. Զոհրաբյան
ՆերքաղաքականԻնչո՞ւ են ԵՄ դիտորդները լռում` կապված սահմանային իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունների հետ: Ըստ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ` մենք հայտնվել ենք մի տարօրինակ իրավիճակում, որ պահանջում ենք՝ մեր փոխարեն խոսի ՌԴ-ն, դեսպանները, Շարլ Միշելը, բոլորը` բացի ՀՀ իշխանությունից:
- Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը, որ Ադրբեջանը չպահի իրեն այնպես, ինչպես պահում է: Առանց ՀՀ-ի մասնակցության՝ քննարկվել է Ադրբեջան-ՀՀ սահմանազատման, սահմանագծման հարցը, ինչպե՞ս է ՀՀ-ն արձագանքում նրան, որ Անկարայում Հաքան Ֆիդանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից քննարկում են ՀՀ-ի ներքին օրենսդրությունը, եւ Բայրամովը հայտարարում է, որ չի լինելու խաղաղության որեւէ պայմանագիր, եթե ՀՀ-ն չփոխի սահմանադրությունը:
https://iravunk.com/sim/?p=291614&l=am/