ԿԼ. Վիճակահանության արդյունքները հայտնի են. «Նոան» իմացավ մրցակիցներին
Ասուլիսներ - ՍԻՄՄոնակոյում կայացած վիճակահանության արդյունքներով Երևանի «Նոան» իմացավ մրցակիցներին ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Վիճակահանությունից առաջ վերջին՝ 6-րդ զամբյուղում ընդգրկված Հայաստանի փոխչեմպիոնը կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին», ավստրիական «Ռապիդին» և սերբական «Բաչկա Տոպոլային», իսկ տանը կմրցի Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի, չեխական «Մլադա Բոլեսլավի» և իսլանդական «Վիկինգուրի» հետ։
Առաջին անգամ մրցաշարի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր՝ 36 մասնակիցները կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում, երեքական տնային և արտագնա: Խաղերի ժամանակացույցը կհրապարակվի օգոստոսի 31-ին։
1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:
Հիշեցնենք, որ «Նոան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում:
https://iravunk.com/sim/?p=291608&l=am/