Ադրբեջանի հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվենք, այլ ոչ թե հեծանիվ քշենք. Մանգասարյան
ՆերքաղաքականԸստ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ` հնարավոր ագրեսիայի մասին ոչ միայն խոսում են մեր վերլուծական դաշտի ներկայացուցիչները, այլեւ՝ հենց գործող իշխանությունը. ԱԳՆ-ի մակարդակով հայտարարություն է տարածվում, որ COP29-ից հետո Ադրբեջանը գնալու է սադրանքների:
— Տեսնում ենք պաշտոնական հայտարարություն, եւ դրան հաջորդող քայլը հեծանվասպորտով զբաղվելն է, ինչը ոչ մի տրամաբանական միջակայքում չի տեղավորվում: Եթե ԱԳՆ-ն նման հայտարարություն է տարածում, դրա հաջորդ քայլը պետք է լիներ մեր բոլոր բնակավայրերում, գյուղերում, շրջաններում առաջին անհրաժեշտության գործողություններ իրականացնելը, դրանցից մեկը ապաստարանները կարգի բերելն է, որ համապատասխան ժամանակ մեր բնակչությանը կարողանանք ապաստարաններում տեղավորել եւ հնարավորինս քիչ կորուստներ ունենանք: Ի վերջո, ժամանակակից պատերազմները հենց առաջնագծում տեղի չեն ունենում, այլ որոշակի խորության վրա: Հակամարտող կողմերը թիրախներ են ֆիքսում, վտանգ ներկայացնում եւ այդ թիրախում առաջային կարող են լինել՝ Էջմիածինը, Երեւանըեւ մնացած բոլոր տեղերը: Ադրբեջանը հիմա դրա հիմքերը գցում է։ Իրենց թե՛ վերլուծական դաշտում, թե՛ ԱԳՆ մակարդակով հայտարարում են, որ երբ մենք վտանգ զգացինք այս կամ այն կետից, այդ կետի ուղղությամբ աշխատելու ենք եւ փորձելու ենք ոչնչացնել այն: Մենք այս հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվենք, այլ ոչ թե հեծանիվ քշենք:
https://iravunk.com/sim/?p=291605&l=am/