Դաջվածքների մութ կողմը. թանաքում առկա բակտերիաները վտանգավոր են առողջության համար
ՀասարակությունԱՄՆ Սննդի և դեղերի որակի վերահսկման վարչության (FDA) անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ դաջվածքներ և մշտատև դիմահարդարման՝ շուկայում առկա որոշ ներկեր (PMU) վարակված են միլիոնավոր պոտենցիալ վտանգավոր բակտերիաներով, հայտնում է Euronews-ը։
Գիտնականները բացահայտել են, որ ԱՄՆ-ում վաճառվող դաջվածքի չբացված և կնքված ներկերի մոտ 35%-ը վարակված է մանրէներով։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ դաջվածքի չբացված և կնքված ներկերը կարող են պարունակել անաէրոբ բակտերիաներ, որոնք, ինչպես հայտնի է, զարգանում են թթվածնով ցածր հագեացած միջավայրում, օրինակ՝ մաշկի մաշկային շերտը, աերոբ բակտերիաների կողքին»,-ասում է հետազոտության հեղինակ, FDA-ին առընթեր Թունաբանության հետազոտությունների ազգային կենտրոնի մանրէաբան Սոնգ Չժե (Փիթեր) Կիմը:
Հետազոտությունը բացահայտեց անաէրոբ բակտերիաների առկայությունը, որոնք զարգանում են թթվածնի ցածր պարունակությամբ միջավայրերում, ինչպիսին են մաշկի մաշկային շերտը, որտեղ ներարկվում է ներկը, ինչպես նաև թթվածին չպահանջող աերոբ բակտերիաներ:
Բակտերիաներ են հայտնաբերվել նաև որոշ աղտոտված ներկերի մեջ, որոնց փաթեթավորման վրա նշված է, որ այն մանրէազերծ է:
«Հարկ է նշել, որ մանրէաբանական վարակները սոսկկ այդ բարդությունների միայն մեկ կողմն են։ Բացի մանրէաբանական վարակներից, այս խնդիրների զգալի մասը կազմում են իմունոլոգիական բարդություններ, ինչպիսին են բորբոքային ռեակցիաներն ու ալերգիկ գերզգայունությունը, ինչպես նաև թունավոր ռեակցիաները, ասում է Կիմը: «Մեր ուսումնասիրության արդյունքների լույսի ներքո դաջվածքների ներկերի մանրէաբանական անվտանգությունն ապահովելու համար ցանկանում ենք ընդգծել այս ապրանքների շարունակական մոնիտորինգի կարևորությունը»,-ընդգծում է նա:
Սա առաջին դեպքը չէ, երբ դաջվածքների ներկերում հայտնաբերվում են այնպիսի նյութեր, որոնք կարող են սպառնալ առողջությանը:
Analytical Chemistry հանդեսում հրապարակված նախորդ ուսումնասիրությունը վերլուծել է դաջվածքի ներկի ինը հիմնական ապրանքանիշեր և պարզել, որ օգտագործվող որոշ բաղադրիչները պոտենցիալ վտանգավոր են:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրված ներկերի 90%-ը պարունակում է հավելումներ կամ գունանյութեր, որոնք պիտակի վրա նշված չեն:
Կեսից ավելին պարունակում էր չբացահայտված պոլիէթիլեն գլիկոլ, մի նյութ, որը բազմակի ազդեցության դեպքում կարող է վնաս պատճառել օրգաններին:
Որոշ նմուշներում հետազոտողները հայտնաբերել են նաև 2-ֆենօքսիեթանոլ՝ քիմիական նյութ, որը մաշկի հետ բարձր չափաբաժիններով շփման դեպքում կարող է մաշկի, թոքերի և լյարդի գրգռում առաջացնել:
«Հուսով ենք՝ արտադրողները սա կընկալեն որպես իրենց գործընթացները վերաիմաստավորելու, իսկ նկարիչներն ու հաճախորդները՝ պիտակավորման և արտադրության բարելավման հնարավորություն»,- ասում է հետազոտության համահեղինակ, քիմիկոս, դոցենտ Ջոն Սվիերքը:
«Հարկ է նշել, որ մանրէաբանական վարակները սոսկկ այդ բարդությունների միայն մեկ կողմն են։ Բացի մանրէաբանական վարակներից, այս խնդիրների զգալի մասը կազմում են իմունոլոգիական բարդություններ, ինչպիսին են բորբոքային ռեակցիաներն ու ալերգիկ գերզգայունությունը, ինչպես նաև թունավոր ռեակցիաները, ասում է Կիմը: «Մեր ուսումնասիրության արդյունքների լույսի ներքո դաջվածքների ներկերի մանրէաբանական անվտանգությունն ապահովելու համար ցանկանում ենք ընդգծել այս ապրանքների շարունակական մոնիտորինգի կարևորությունը»,-ընդգծում է նա:
https://iravunk.com/sim/?p=291525&l=am/