Ձերբակալվել է ՌԴ ՊՆ եւս մեկ նախկին փոխնախարար` բնակի գեներալ Պոպովը
ՄիջազգայինՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար` գեներալ Պոպովը ձերբակալվել է: Այս մասին հեյտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:
Բանակի գեներալ Պավել Պոպովը, ով պատասխանատու է «Պատրիոտ» այգու աշխատանքի համար, հարստացել է նրա հաշվին՝ գործելով այգու տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովի և ՊՆ նորարարական զարգացման գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ միասին։
Սահմանվել է, որ Պոպովը այգու հաշվին կազմակերպել է շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև տարբեր նյութական միջոցների մատակարարում Կրասնոգորսկի շրջանում գտնվող իր հողատարածքին։
Բացի այդ, նա ստիպել է առևտրային կազմակերպությունների ղեկավարներին` առանց վճարելու իր բնակարաններում շինմոնտաժային աշխատանքներ իրականացնել։
Պոպովը և նրա ընտանիքի անդամները անշարժ գույք ունեն Մոսկվայի, Մոսկվայի մարզի և Կրասնոդարի երկրամասի հեղինակավոր շրջաններում: Ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 500 միլիոն ռուբլի, ձեռքբերման օրինականությունը ստուգվում է:
Հասկանալի է, սա պաշտոնական մեղադրանքներն են: Իրականում, ինչպես ՌԴ ՊՆ մի շարք այլ նախկին փոխնախարարների դեպքում, խոսքը խոշոր կոռուպցիայի մասին է, որի հանրագումար արդյունքում էականորեն թուլացրել են ռուսական բանակը:
https://iravunk.com/sim/?p=291508&l=am/