Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացվի. կա որոշում
ՆերքաղաքականՀայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Սահմանադրական հանրաքվեն, ըստ նոր պայմանավորվածությունների, նախատեսվում է 2027թվականին։ Սա նշանակում է, որ այս բարդ փաստաթղթի վրա մանրամասն աշխատանք է տարվելու՝ հանրային քննարկումներով»,- ասաց Մինասյանը։
https://iravunk.com/sim/?p=291505&l=am/