«Ժողովուրդ». Վարդազարյանի գործը դատական վերջին փուլում է. նա Ջհանգիրյանին հարցաքննելու միջնորդություն է ներկայացրել
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործը հակակոռուպցիոն դատարանի վերջնական փուլում է. առաջիկայում ճառով հանդես է գալու մեղադրող դատախազը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հարցաքննության հրավիրելու ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ այլ անձանց, սակայն դատարանը մերժել է` պատճառաբանելով, թե նրանք մեղադրանքի հետ կապ չունեն:
Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաեւ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու եւ կաշառք տալու համար. գործով առկա է նաեւ ձայնագրություն:
Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդազարյանը Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ եւ վերջինիցս պահանջել (խնդրանքի եղանակով) փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=291477&l=am/