Բայրամովը և Ֆիդանը խոսել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի «հիմնական սպառնալիքի» մասին
ՄիջազգայինԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են իբր «Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության նկատմամբ Հայաստանի պահանջները, ՀՀ ռազմականացված քաղաքականությունը», որն ըստ նախարարների իբր թե հանդիսանում է խաղաղության գործընթացի հիմնական սպառնալիքը, ինչպես նաև կրկին անդրադարձել են ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցին։
Հանդիպման ընթացքում հատուկ նշվել է 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցության հետ մեկտեղ նրա ակտիվ մասնակցությունն օկուպացված Արցախում ընթացող վերականգնողական աշխատանքներին։
Բացի այդ, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։
https://iravunk.com/sim/?p=291427&l=am/