Ֆիդանը հայտարարել է՝ Բաքվի հետ կշարունակեն քայլերը՝ «տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»
ՄիջազգայինՆոր մանրամասներ են հայտնի դարձել Անկարայում Բայրամով-Ֆիդան հանդիպումից։
«Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեհյուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- նշել է նա։