Չեմ կարող ձերբազատվել բազմաթիվ սխալների և բացթողումների մասին մտքերից. Արցախի անկախությունից 33 տարի անց

Ներքաղաքական

 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Դրանից երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած ընտրություններում ընտրվեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:

Ի՞նչ զգացողություններ ունեն այսօր արցախահայ մեր հայրենակիցները, երբ երբեմնի անկախ Արցախում այսօր տեղակայված է թշնամին ու իր բանակը, հարցը ուղղել ենք Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանից, ով նկատեց.

-Բառերով հնարավոր չէ նկարագրել այն ինչ զգում եմ:  Հռչակագիրն ընդունվել է այն բանից հետո, երբ պարզ դարձավ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը. Նրանք սխալմամբ փորձեցին խուսափել լայնամասշտաբ պատերազմից և բաց թողեցին Արցախի հետ վերամիավորվելու հնարավորությունը՝ միջազգային իրավունքի բոլոր կանոններով և ԽՍՀՄ օրենքներով։

Հռչակագիրը գրագետ կազմված էր և մի քանի տարբերակ էր նախատեսված, այդ թվում՝ Արցախի անկախության հռչակումը։ Մի քանի ամիս քննարկումներ ու վեճեր եղան, մինչև վերջապես որոշեցին հանրաքվե անցկացնել և նոր պետական կառույցներ ձևավորել։

Պետք էր շտապել, քանի որ պատերազմը թեժանում էր, և դիմադրություն կազմակերպելը դարձավ ժամանակի պահանջ։ Շատ եմ ցավում, որ այսօր այդ հանդիսավոր օրը նշելու ենք ոչ Արցախում։ Ես չեմ կարող ձերբազատվել բազմաթիվ սխալների և բացթողումների մասին մտքերից, որոնք թույլ են տրվել։ Հուսով եմ՝ հայ ժողովրդի ինքնակազմակերպմամբ հնարավոր կլինի ուղղել նրան և քայլ առ քայլ վերականգնել կորցրածը։

 

 

https://iravunk.com/sim/?p=291360&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ