Կարողացել եմ երկիրս պատվով ներկայացնել եւ հաղթել. բացառիկ հարցազրույց՝ «Նոր Ալիք 2024»-ի հաղթողի հետ

Մշակութային

Հայաստանը ներկայացնող ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ դարձել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի երեք օրերի առաջատարը եւ հաղթել մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին: Մրցույթի պաշտոնական պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ երեկ՝ Սոչիում: «Իրավունք»-ը կապ է հաստատել Սոչի եւ բացառիկ զրույց ունեցել Հայաստանին հաղթանակ բերած երգչուհու հետ:

«ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷԻՈՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ Է ԻՆՁ ՍՊԱՍՈՒՄ»

 Անահիտ, ի՞նչ զգացողություններ ունեք այս պահին՝ գեղեցիկ հաղթանակից հետո:

 Այս պահին շատ հետաքրքիր ապրումներ ունեմ եւ շատ բավարարված եմ զգում ինձ, որ կարողացել եմ երկիրս պատվով ներկայացնել եւ հաղթել:

— Ի՞նչ էր կատարվում ետնաբեմումի՞նչ արձագանքներ եք ստացել եւ ո՞ւմ կողմից։

— Ետնաբեմում շատ հանդարտ մթնոլորտ էր: Այս տարի կարելի է ասել, որ մրցակցություն մասնակիցների միջեւ չի եղել: Բայց պիտի ասեմ, որ մասնակիցները բավականին ուժեղ էին՝ տարբեր մրցույթներում հաղթած ու իրենց երկրներում հայտնի: Հասկանում էի, որ թեժ պայքար է ինձ սպասում: Իսկ արձագանքները շատ են եղել՝ Ֆիլիպ Կիրկորովի, Իգոր Կրուտոյի կողմից եւ այլոց:

 Ի դեպ, համացանցը ողողված է ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի հուզիչ  խոսքերով՝ ուղղված Հայաստանին եւ հայերին: Ի՞նչ կասեք այս մասին։

 Շատ հետաքրքիր ստացվեց Կիրկորովի անդրադարձը: Շատ ուրախ եմ, որ կարողացա այնպես անել, որ նրա սրտին դիպչի ու նմանատիպ խոսքեր ասի, որ հիշի իր նախնիներին:

«ԻՆՁ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՉԻՆՉ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՏՐՎՈՒՄ»

— Անդրադառնանք մինչ հաղթանակը Ձեր անցած ճանապահին…

— Շատ երկար ճանապարհ եմ անցել: Դեռ փոքր տարիքից մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցույթների, հաղթել եմ: Տարբեր հեռուստանախագծերի եմ մասնակցել եւ լավագույն հորիզոնականներում եմ միշտ եղել: Ու շատ ուրախ եմ, որ այդ բազում հաղթանակներին ավելացավ նաեւ այս տարվա հաղթանակս՝ «Նոր Ալիք» միջազգային մրցույթը:

— Արդյոք հեշտությամբ տրվեց Ձեզ այս հաղթանակը։

— Իրականում ինձ այս կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում: Ինչին հասել եմ՝ հասել եմ դժվարությամբ ու շատ աշխատանքի շնորհիվ: Եվ այս հաղթանակը եւս ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է:

— Առիթ ունեցե՞լ եք շփվելու ռուսաստանյան աստղերի հետ։

— Այո, եղել են տարբեր առիթներ, շփվել եմ ռուսաստանյան աստղերից մի քանիսի հետ ու շատ տպավորված եմ:

«ՀԱՂԹԱՆԱԿՍ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՀՈՐՍ ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ»

— Իսկ մրցակիցներից ո՞ւմ երգն ու կատարումը Ձեզ առանձնահատուկ դուր եկավ։

— Առաջին մրցույթային օրը Ռուսաստանի ներկայացուցիչի երգը շատ հավանեցի: «Я скучаю по тебе» երգն իր կատարմամբ շատ հուզիչ էր, քանի որ երգչուհու հոր գրած երգն էր: Նաեւ հավանեցի Վրաստանի ներկայացուցչի երգը՝ շատ հետաքրքիր երգ էր:

— Դուք անդրադարձել էիք Ձեր հայրկինի՞նչ զգացողություններ ունեն Ձեր հարազատներըհաղթանակի կապակցությամբ:

— Հաղթանակս միանշանակ նվիրում եմ հորս պայծառ, վառ հիշատակին: Այդ մասին մրցանակը ստանալուց բեմից եւս ասացի: Հարազատներս բոլորը շատ հուզված են, ուրախ եւ հպարտ ինձնով ու իմ հաղթանակով:

«ՉՈՒՆԵՄ ՊՐՈԴՅՈՒՍԵՐՀՈՎԱՆԱՎՈՐԱՄԵՆ ԲԱՆ ԱՐԵԼ ԵՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ»

— Ովքե՞ր աշխատեցին Ձեզ հետ այս մրցույթի ընթացքում:

— Նախ ուզում եմ ասել, որ ես չունեմ պրոդյուսեր, հովանավոր: Ամեն բան արել եմ ինքնուրույն, բայց զգեստներն ինձ համար կարել է իմ տաղանդաշատ ընկեր Արայիկ Գաբաջյանը, ինչի համար հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը՝ հետաքրքիր, գեղեցիկ եւ տպավորիչ բեմական կերպարների համար: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել՝ «Հայ երկինք» երգի համար խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանին եւ երաժշտության հեղինակ Ռուզաննա Անդրեասյանին: Մրցութային երկրորդ օրը ամենաբարձր գնահատականը ստացավ այդ երգն ու հուզեց բոլորին: Երրորդ օրը կատարել եմ Սյուզաննա Թովմասյանին «Мой путь» երգը, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը նա է: Եվ ամենից կարեւորը, իմ շատ մտերիմ ընկերոջն եմ ուզում շնորհակալություն հայտնել՝ Արտյոմ Հակոբյանին, ով միշտ կողքիս է եղել՝ մրցույթի առաջին իսկ օրից մինչ վերջին պահը ու հավատացել է իմ հաղթանակին: Շատ կարեւրո խորհուրդներ է տվել, քանի, որ նա եւս մասնակցել է «Նոր ալիքին» ու շատ տպավորիչ եւ փայլուն ելույթներ է ունեցել ու կիսվել է ինձ հետ: Շատ ուրախ եմ, որ նման ընկեր ունեմ:

— Ե՞րբ եք վերադառնալու Հայաստան: Ի՞նչ կփոխանցեք Ձեզ անհամբեր սպասող երկրպագուներին։

— Բոլորին հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը, ամուր գրկում ու համբուրում եմ: Օգոստոսի 28-ի երեկոյան կլինեմ Հայաստանում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=291325&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ