Իմ թեժ հանգիստը կարողացա կազմակերպել հենց քաղաքի մեջ. Սուրեն Առուստամյան

Մշակութային

Հասցրիք հանգստանալ, թե՝ ոչ, բայց, այդուհանդերձ, ժամանակն է կամաց-կամաց ամփոփելու ամառային արձակուրդներն ու թարմ ուժերով դիմավորելու աշնանը: Իսկ թե ինչպես է իր արձակուրդը կազմակերպել հաղորդավար, դերասան ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, նա փակագծեր է բացել «Իրավունք»-ի հետ զրույցում:

Սուրեն, այս ամառ Ձեզ համար թեժ հանգստի՞, թե՞ թեժ աշխատանքային շրջան էր:

Այս ամառ աշխատանքային էր, բայց ես իմ թեժ հանգիստը կարողացա կազմակերպել հենց քաղաքի մեջ՝ լողավազան, արեւ ու լավ տրամադրություն:

Իսկ սովորաբար ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում՝ ծովափնյա՞, սարերո՞ւմ, թե՞ այլ տեղ։

Ես միշտ նախընտրում եմ ծովափնյա հանգիստ՝ ծով, արեւ, շա՜տ արեւ: Հենց սկսվում է նոյեմբերը, ես արդեն սկսում եմ հետհաշվակը, քանի որ չեմ սիրում ձմեռը, ցուրտը, անձրեւը: Անհամբեր սպասում եմ, որ գա գարունը, ամառը, ու նորից արեւ լինի շատ:

Պլանավորում եք Ձեր հանգիստը ինքնուրո՞ւյն, թե տուրիստական ​​գործակալության միջոցով:

Միշտ փորձել եմ ինքնուրյուն, բայց մեծամասամբ եղել են գործնական այցեր արտերկիր, ու համատեղվել են հանգիստը եւ աշխատանքը: Եթե անկեղծ ասեմ, ես երկար հանգստից էլ եմ ձանձրանում:

Բայց պասի՞վ, թե՞ ակտիվ հանգստի կողմնակից եք:

Ակտիվ հանգստի կողմնակից եմ, ես ինքս իմ տեսակով ավելի ակտիվ մարդ եմ ու դրա համար էլ հանգիստը սիրում եմ ակտիվ անցկացնել, նոր բաներ բացահայտել, քայլել շատ, մարզասրահ գնալ:

Ի՞նչ զավեշտալի կամ անմոռանալի դեպքերով առանձնացավ այս ամառը:

Զավեշտալի կամ անմոռանալի դեպք չի եղել այս ամառ, քանի որ, ինչպես ասացի, ավելի շատ աշխատանքային էր:

Իսկ ո՞րն է եղել Ձեր ամենաարտասովոր կամ էկզոտիկ արձակուրդը:

Արտասովոր եւ առանձնահատուկ են իմ բոլոր արձակուրդները եւ ընդհանրապես իմ կյանքի բոլոր օրերը: Ինչո՞ւ, որովհետեւ ես այդպես եմ ուզում ու ամեն ինչ անում եմ, որ այդպես լինի: Հակառակ դեպքում՝ կյանքը կդառնա ձանձրալի եւ անհետաքրքիր:

Թա՞նկ հաճույք է լավ հանգիստ կազմակերպելը, թե՞ բավարար է լավ տրամադրությունը:

Թանկ են մարդիկ, որոնք միշտ քո կողքին են եւ ոչ մի պարագայում քեզ չեն դավաճանում: Լավ տրամադրությունն էլ, բնականաբար, յուրաքանչյուրս ենք ստեղծում: Իսկ այն, ինչ կապված է գումարի հետ, դա պետք է ընդունել՝ որպես ուղղակի գումար եւ ծախսել լավ ժամանակի համար եւ վերջ (ժպտում է, - հեղինակ):

Հաճա՞խ եք լողավազաններ այցելում, ի՞նչ է կատարվում երեւանյան լողավազաններում:

Երեւանում արդեն մի քանի տարի է ունեմ ինձ համար հարազատ դարձած լողավազանը՝ Vahagni pool-ը, որտեղ միշտ գնում եմ: Բարի ու դրական տեղ է, որտեղ միշտ կա արեւ, լավ երաժշտություն ու ժպտացող մարդիկ:

Ձեր ամառային ֆոտոշարքերին կնախանձեն Ձեր տարեկիցները: Ի վերջո, ո՞րն է մշտապես բազմազբաղ, բայց լավ մարզավիճակում գտնվելու գաղտնիքը:

Ես երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր ասում են՝ շատ եմ ուզում գնամ մարզասրահ, բայց ժամանակ չունեմ: Եթե ինչ-որ բան շատ ես ուզում, ուրեմն՝ ժամանակ գտնում ես, առավել եւս, եթե դա կապված է առողջ ու գեղեցիկ ապրելու հետ: Ես արդեն 15 տարի է ժամանակ գտնում եմ եւ գնում եմ մարզասրահ՝ ինչքան էլ զբաղված լինեմ: Իսկ ես, հավատացեք, շատ զբաղված եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=291324&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ