«Կրասնոդարն» ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկել Սպերցյանին
ՍպորտՌուսական «Կրասնոդարը» նոր` ավելի լավ պայմաններով երեք տարվա պայմանագիր է առաջարկել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին, հայտնում է «РБ Спорт»-ը:
Աղբյուրի տեղեկություններով` «Կրասնոդարը» նոր պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցություններ է վարում Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպանի հետ:
Ավելի վաղ Armenie Football-ը հայտնել էր, որ Սպերցյանը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է հեռանալ ռուսական «Կրասնոդարից» եւ այդ մասին հայտնել է թիմի ղեկավարությանը։
https://iravunk.com/sim/?p=291133&l=am/