«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանը թիմին հավաքել է. երկօրյա նիստ՝ Բյուրականում

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորները երեկվանից Բյուրականում են՝ «Ամբերդ» հյուրանոցային համալիրում։ Նրանք որոշել են արձակուրդի վերջին օրերը միմյանց հետ անցկացնել՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակն ու իրենց անելիքները։ Սա, իհարկե, նրանց առաջին արտագնա նիստը չէ․ նրանք պարբերաբար են դա անում՝ մայրաքաղաքից դուրս որեւէ հանգստավայր մեկնում։ Այդ նիստերին, որպես կանոն, մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Այս անգամ արտագնա նիստն Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ են հրավիրել, որ քննարկեն, թե օրենսդիր մարմնում ինչ են անելու աշնանը։ Քննարկման թեմաներից մեկն էլ ամռանն ընդհատված՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի ճակատագիրն է, ինչպես նաեւ Բագրատ սրբազանի ղեկավարած շարժման նկատմամբ վարվելիք քաղաքականության մշակումը։ Մանավանդ որ սրբազանը հայտարարել է աշնանն ակտիվանալու մասին։ Բնականաբար, քննարկվելու են նաեւ արտաքին քաղաքական հարցեր եւ Հայաստանի խնդիրները բանակցային պրոցեսում։

Մեր տեղեկություններով, ֆրակցիան ամբողջ կազմով է մասնակցում, քննարկումները վարելու են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը եւ Իշխան Սաղաթելյանը։ Երեկ մենք փորձեցինք զրուցել խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ, բայց մեծ մասը չէր պատասխանում զանգերին, հաջողվեց միայն Ագնեսա Խամոյանի հետ կարճատեւ հեռախոսազրույց ունենալ։ Նա նիստի մասին հարցերին պատասխանեց․ «Այս պահին ֆրակցիայի նիստի ենք, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

https://iravunk.com/sim/?p=291067&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ