«Սևիլիան» այլ տարբերակով կփորձի թիմ հրավիրել Տիկնիզյանին
ՍպորտԻսպանական «Սևիլիան» մտադիր է Մոսկվայի «Լոկոմոտիվին» նոր առաջարկ անել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը։
Ըստ աղբյուրի՝ «Լոկոմոտիվի» համար վարձակալության տարբերակն ընդունելի չէ. ռուսական ակումբում պատրաստ կլինեն քննարկել միայն վաճառքի հնարավորությունը:
Այդուհանդերձ, «Սևիլիան» նոր առաջարկ է պատրաստում և կարող է վճարովի դարձնել վարձակալությունը։ «Լոկոմոտիվն» այս տրանսֆերից ակնկալում է 8 միլիոն եվրո, մինչ դեռ Լա Լիգայի թիմը չի կարողանա վճարել 6 մլն եվրոյից ավելի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլիան» ցանկացել է մինչև այս մրցաշրջանի ավարտն անվճար վարձակալել հայ ֆուտբոլիստին, իսկ 2025թ. ամռանը 5 միլիոն եվրոյի դիմաց գնել նրա տրանսֆերային իրավունքը: «Սևիլիան» այդ գումարը պետք է վճարեր մինչև 2027թ. հուլիս:
Հավելենք, որ այս առնչությամբ իսպանական ակումբի ներկայացուցիչը մեկնաբանություն էր տվել, չհերքելով շրջնառվող լուրերը։
https://iravunk.com/sim/?p=291041&l=am/