Հայաստանի թիմը` Մ10 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտՀայաստանի թիմը դարձավ արագ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի թիմը ներկայացնում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը:
Նրանք տարան 5 թիմային հաղթանակ, կրեցին 2 պարտություն եւ վաստակեցին 10 միավոր։
Հաղթողի կոչումը նվաճեց Իսպանիայի թիմը՝ 12 միավոր։ Երկրորդ տեղում է Ուկրաինայի Լվով քաղաքի թիմը՝ 11 միավոր։
Ֆոտո՝ ՀՇՖ
https://iravunk.com/sim/?p=290861&l=am/