Շուտով հասարակությունն էլ կիմանա, թե ով եք դուք իրականում. Հենրիխ Դանիելյան
Ներքաղաքական«Նորայր Նորիկյանի եւ նմանատիպ գործիչների մասին խոսելն անիմաստ է, երբ անգամ իրենց հարեւանները նրանց չեն ճանաչում, եւ նրանք տարիներ շարունակ եղել են Նիկոլի «հաճախորդի հաճախորդը»: Ավելի լավ է անդրադառնամ նրանց տերերին:
Ակնհայտ է, որ Հայաստանում շրջանառվում են տարբեր երկրների ֆինանսական միջոցներ՝ դոլարներ, ռուբլիներ եւ հաճախ նաեւ լիրաներ: Նպատակը մեկն է՝ սեփական մեղքերը բարդել այլոց վրա, օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները՝ ֆեյքերից մինչեւ լրատվական մեդիա, տելեգրամյան ալիքներ եւ այլ պրոպագանդիստական միջոցներ: Այս ալիքների սպասավորները, կուսակցությունների խոսափողերը, շարժումների ներկայացուցիչները, բոլորը «ֆաս» հրամանով հարձակվում են նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վրա:
Մեր ժողովրդին էշի տեղ դրածները լավ կանեն հայելու մեջ նայեն եւ տեսնեն, թե ով է իրական էշը: Նրանք, ովքեր հայրենիքը օտարների հրամանով վաճառել են դոլարով, ռուբլով կամ լիրայով, հիմա խոսում են 2018 թվականի իշխանազավթումից եւ հայրենասիրությունից՝ այն դեպքում, երբ հենց իրենք են իրականացրել դա կամ հանդիսանում են իրականացնողների խամաճիկը: Բայց մենք գիտենք, եւ շուտով հասարակությունն էլ կիմանա, թե ով եք դուք իրականում՝ դատարկաձայն ու տմարդ», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: