Մարտի 1-ի գործով մեղադրյալի հարազատները դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե` սուտ ցուցմունք տված անձին պատասխանատվության ենթարկելու պահանջով. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի հարազատները հակակոռուպցիոն կոմիտեում բարձրացրել են նրա դեմ սուտ ցուցմունք տված անձի պատասխանատվության ենթարկելու հարցը:
Արդյունքում՝ չորս տարվա քննությունից հետո, սակայն, իրավապահները որոշեցին գործը փակել։ Դատախազությունն անմեղ էր ճանաչել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին։ Նա միակն էր, ում մեղադրանք էր առաջադրվել կոնկրետ սպանության՝ ցույցերի ժամանակ Զաքար Հովհանիսյանին կյանքից զրկելու համար։
Բանն այն է, որ նրա դեմ կոնկրետ ոստիկանության աշխատակից էր ցուցմունք տվել, ու հարազատները, դիմելով հակակոռուպցիոն կոմիտե, պահանջել էին պատասխանատվության կանչել աշխատակցին, սակայն կոմիտեն հարազատների դիմումը մինչեւ օրս քննության առարկա չի դարձրել, ու առնվազն սուտ մատնության համար Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձի մասով գործողության չի դիմել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
https://iravunk.com/sim/?p=290490&l=am/