Երևանի քաղաքապետարանն այսուհետ կձայնագրի լրագրողների զանգերը
ԹեմաԵրևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․
«ԶԼՄ-ների հարգելի տնօրեններ, խմբագիրներ և լրագրողներ,
ելնելով այն հանգամանքից, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրերին առնչվող ձեր բանավոր հարցադրումներին տրվող պատասխաններում հաճախ չի արտահայտվում պաշտոնյաների կողմից ներկայացված դիրքորոշումը կամ պարզաբանման բուն իմաստը, կտրված է կոնտեքստից և չի արտացոլվում իրականությունը՝ տեղեկացնում եմ, որ այսուհետ ձեր բանավոր (հեռախոսային) հարցադրումները ձայնագրվելու են՝օրենքի համաձայն նախապես ձեզ տեղեկացնելով:
Ձայնագրությունները հրապարակային օգտագործվելու են որպես փաստ և ապացույց՝ բացառապես այն դեպքում, երբ ձեր հրապարակումներում ներկայացված տեղեկատվությունը կլինի խեղաթյուրված կամ, ինչպես վերը նշվեց՝ չի արտացոլի իրականությունը: Այս նախաձեռնության հիմքում նաև գործընկերային հարաբերությունները մշտապես բարձր մակարդակի վրա պահելն ու հանրությանը օբյեկտիվ լրատվություն հրամցնելն է:
Հ. Գ. Որպես մամուլի քարտուղար ԶԼՄ-ների հետ շփվում եմ 2022 թ.-ից, և վստահ եմ, որ ձեր շարքերում չի գտնվի գեթ մեկ լրագրող, որը ինձ մեղադրի որևէ մեկի հանդեպ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեջ»:
https://iravunk.com/sim/?p=290461&l=am/