«COP 29»-ին ընդառաջ՝ Բաքուն հնարավոր է՝ իր իմիջի համար ազատ արձակի որոշ հայ գերիների․ Սահակյան
COP 29» միջոցառման անցկացումը Բաքվում չի կարող լեգիտիմ լինել, քանի դեռ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին վերաբերող մարդասիրական բնույթի խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը, իր իմիջը, միջազգային վարկանիշը բարձր պահելու նկատառումներից ելնելով, հնարավոր է՝ նորից գնա գործարքի և ազատ արձակի որոշակի թվով գերիների, բայց, կարծում եմ, նրանց մեջ չեն լինի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները, պետք է իրատես լինենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխագինն ավելի բարձր է և այս անձանց կալանավորման առնչությամբ Բաքուն ունի այլ ծրագրեր, եւ նրանց չեն վերադարձնի, քանի դեռ այդ ծրագրերն ամբողջովին ի կատար չեն ածվել։
«Այս պլանի կարևոր բաղադրատար են կազմում դատավարությունները, որոնք պետք է վերարտադրեն, այսպես ասած, Նյուրնբերգյան դատավարությունները։ Կարծում եմ՝ կա դրական կանխատեսում, որ միջացառմանը նախորդող ժամանակահատվածում, Ադրբեջանն իր վարկանիշը փրկելու համար, որոշակի թվով հայեր, այնուամենայնիվ, ազատ կարձակի»,- ասաց Սահակյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
https://iravunk.com/sim/?p=290453&l=am/