44-օրյա պատերազմի «ճարտարապետը» Իսրայելն էր. Մուշեղ Խուդավերդյան

Ներքաղաքական

Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլն առավել քան երբեւէ, ուղիղ առնչություն ունեն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ: Ըստ այդմ՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից: Այս մասին «Իրավունքը» զրուցել է թուրքագետ-միջազգայնագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:


— Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի ունեցավ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Ինչպիսի՞ ակնկալիքներ կարելի է ունենալ այս հանդիպումից:


— Քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել, ապա հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելն անիմաստ է: Եթե նույնիսկ ինչ-որ փոքրիկ բաներ են պայմանավորվում, ինչ-որ կամուրջներ են վերանորոգում, կամ երրորդ երկրների քաղաքացիներին են ճանապարհ տալիս՝ դա ընդհանրապես էական չէ: Քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել՝ հայ-թուրքական հարաբերությունները հաստատ չեն կարգավորվելու:


— Ադրբեջանի առկա հռետորաբանությունից կարելի՞ է ենթադրել, որ Բաքուն կարող է նախապատրաստվել Հայաստանի նկատմամբ նոր ուժային ճնշումների: Հայաստանը այս իրավիճակում պատրա՞ստ է դիմակայության:


— Ներկայիս իրավիճակում սահմաններին բավական նշանակալի կուտակումներ են: Դա` պաշտոնական տվյալների համաձայն: Սյունիքը երկու կողմից սեղմված է՝ թե՛ Նախիջեւանի կողմից, թե՛ Արցախի: Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները մշտապես զորավարժություններ են անում սահմանին: Այսինքն` մի ձեռքով բանակցում, մյուս կողմից պատերազմի է պատրաստվում, եթե իր պահանջները չկատարվեցին: Ադրբեջանական լրատվամիջոցներում Զանգեզուրն արդեն համարվում է Ադրբեջանի Արեւելյան Զանգեզուրի շրջան:

Իսկ ադրբեջանցի վերլուծաբանները հոդված գրելիս նշում են, որ Զանգեզուրը պետք է համարել Ադրբեջանի մաս: Այսինքն՝ Ադրբեջանն արդեն իր ժողովրդին պատրաստում է նրան, որ հաջորդը Զանգեզուրն է: Մյուս կողմից էլ «Խաղաղության պայմանագրի» խոսակցություններ են տարվում:


— Թուրքիայի նախագահի խոստովանությունը՝ Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու եւ Արցախ ներխուժման գործում ուղիղ մասնակցություն ունենալու վերաբերյալ հունից հանել է Բաքվին: Ի՞նչ կասեք այս մասին:


— Խնդիրն այստեղ այն է, որ Արցախի 44-օրյա պատերազմում Ադրբեջանը միայնակ չէր: Ադրբեջանական բանակին մարզել են ինչպես թուրք, այնպես էլ հրեա մասնագետները: Եթե այսպես վերցնենք, ապա 44-օրյա պատերազմի «ճարտարապետը» Իսրայելն էր, քանի որ իսրայելական հատուկ ծառայությունները մեծ դեր են ունեցել ադրբեջանական կողմի հաղթանակում: Սակայն դա բնավ չի նսեմացնում Ադրբեջանի հաղթանակը, քանի որ դա իսկապես Ադրբեջանի հաղթանակն է:


— Ադրբեջանից մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը՝ այն որակել են հիմքերից զուրկ` նշելով, որ Թուրքիան ու Պակիստանը միայն քաղաքական աջակցություն են ապահովել 44-օրյա պատերազմում: Համամի՞տ եք այս մտքին:


— Ադրբեջանը ներկայացնում է նաեւ հրեական ծառայություններ, քանի որ ադրբեջանական թե՛ բանակը, թե՛ հատուկ ծառայությունները սերտորեն ձուլվում են հրեական կողմին: Այսինքն՝ Ադրբեջանի լեզվով խոսում է Իսրայելը, իսկ Էրդողանն այսօր Իսրայելի համար առաջին թշնամին է: Այո՛, Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի դաշնակցային հարաբերություններ, սակայն այստեղ խնդիր կա, որ ներկայումս թուրքական բանակը՝ Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին զորավարժություններ է կատարում: Պետք է նշեմ, որ դա հրեաներն են անում՝ հրեական հատուկ ծառայությունների ներգրավմամբ եւ նրանց հետ համագործակցելով, ինչին Էրդողանը դեմ է:

Իսկ դեմ է, քանի որ նրա առաջնային խնդիրը, հենց ռուսական հատուկ ծառայությունների դրդմամբ, Թուրքիային կամաց-կամաց արեւմտյան ազդեցությունից պոկելն ու դեպի Ռուսաստան տանելն է: Սա հենց Էրդողանի խնդիրն է: Ներկա պայմաններում, եթե Էրդողանը վարում է այդպիսի քաղաքականություն՝ իհարկե, առաջացնում է Իսրայելի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Արեւմուտքի զայրույթը:


— Իսկ Թուրքիա-Իսրայել պատերազմ կարո՞ղ է լինել, եւ եթե՝ այո, ապա ինչպիսի՞ անդրադարձ կունենա մասնավորապես Հայաստանի վրա:


— Թուրքիա-Իսրայել պատերազմը ես բացառում եմ: Թուրքիան, անկախ նրանից, թե իր ղեկավարն ով է, պետք է հիշել, որ համարվում է նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Դա էլ իր հերթին արդեն նախատեսում է պարտավորություններ: Այսինքն` այդ դաշինքի անդամն իրավունք չունի ինքնուրույն կերպով հարձակվել մի երկրի վրա, որը փայլուն հարբերություններ ունի Հյուսիսարեւելյան դաշինքի հետ: Էրդողանն էլ այս հարցում ռուսների, իրանցիների, չինացիների թելն է թելում: Այսինքն՝ փորձում է հակահրեական գործունեություն ծավալել, քանի որ նույն Թուրքիայում այսօր ընդդիմությունը՝ Գորշ գայլերը, քեմալականները եւ այլք, ամբողջովին հրեաների հետ հարաբերությունների խորացման կողմնակից են: Այսինքն` Թուրքիայի ընդդիմությունը կողմնակիցն է հրեաների հետ էլ առավել սերտ հարաբերությունների կարգավորմանը, իսկ Էրդողանի կուսակցությունը, Գորշ գայլերը՝ նրանք կողմնակից են ոչ այդ հարաբերությունների:

Հետեւաբար, շատ երկրներում նույն պայքարն է: Տեսեք, նույն հրեաները Ալիեւին մեղադրում են ռուսների հետ ջերմ հարաբերություններ ունենալու մեջ, բայց տեսեք` արդեն նույն Ալիեւն էլ է հակաէրդողանական: Այսինքն` Ալիեւն էլ հասկանում է, որ էլ չի կարողանում անել իր քայլերը: Նույնիսկ նույն Իսրայելում այսօր այդ խնդիրը կա: Այստեղ այլ հարց էլ կա, Իսրայելի ընդդիմությունը՝ Բենեթի գլխավորությամբ, հենց պատերազմի խորհրդանիշն են: Բենեթի ուժերը, ներկայումս Իսրայելի ամբողջ ընդդիմությունը կողմ են, որպեսզի Իսրայելը պատերազմ սկսի Իրանի դեմ, որպեսզի պատերազմով լուծի բոլոր հարցերը:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=290341&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ