«Պատերազմ լինելու դեպքում՝ ամբողջ աշխարհի համար կործանարար է լինելու»․ ռազմական փորձագետը՝ Իրան-Իսրայել հակամարտությունների մասին

Թեմա

Գրեթե 1 շաբաթ է, ինչ Մերձավոր արևելքում ռազմական գործողություններ են սկսվել, ամեն բան սկսվեց, երբ Իսրայելը հարվածեց Հըզբալլահին։

Այս ամենով, իհարկե, հետաքրքրվում են նաև այստեղ՝ Հայաստանում, քանի որ շատերի կարծիքով այդ հակամարտությունների թեժանալու դեպքում մեր տարածաշրջանն անմասն չի կարող մնալ, և այդ ամենն իրենից լուրջ վտանգներ է ներկայացնում։

 

Պարզելու համար՝ ինչպե՞ս կարող է Իրան-Իսրայել հակամարտությունն ազդել Հարավային կովկասի և հատկապես Հայաստանի վրա, ArmLur.am-ը կապ հաստատեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

 

Նահապետյանի խոսքով՝ պատերազմ լինելու դեպքում այն լինելու է կործանարար։

 

«Եթե պատերազմ, ապա կործանարար՝ ոչ միայն տարածաշրջանի համար, այլև ամբողջ աշխարհի համար, որը հղի է միջուկային պատերազմով, քանզի եթե իրոք պատերազմ լինի՝ ցամաքային գործողություններ Իրանի և Իսրայելի տարածքում, դա նշանակում է, որ առնվազն Իրանի հեռաբալիստիկ և լուսաձայնային արագությամբ հրթիռները հասանելի են Իսրայելի քիմիական գործարաններին և միջուկային զենքի պահեստարաններին ու կենտրոններին։ Դա նշանակում է, որ փոքր տարածք է։ Հայաստանից ավելի փոքր տարածք է Իսրայելը, այդ պայթյունների հետևանքով կդառնա ուղղակի անմարդաբնակ տարածք։ Ես կարծում եմ, որ Իսրայելը, այդ հարվածների ժամանակ ունենալով մի քանի հարյուր միավոր միջուկային մարտագլխիկային հրթիռներ, իրենք ևս կհարվածեն իրար և բնականաբար տարածաշրջանն արդեն միջուկային զենքի օգտագործման մի հսկայական բարձի տակ պետք է լինի։

 

Բնականաբար այդ գործընթացին՝ պատերազմական հսկողության, և՛ Միացյալ Նահանգները որպես Իսրայելի դաշնակից, և՛ ՌԴ-ն, և՛ Չինաստանը որպես դաշնակիցներ են, այնպես որ դրա վերջը մեծ հաշվով՝ միջուկային պատերազմն է՝ արդեն աշխարհի մասշտաբով։Ես գույները չեմ խտացնում, և պատահական չէ, որ այդ վտանգը իրապես գնահատելով՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հրատապ կարգով մեկնեց Իրան՝ հանդիպելու մի շարք բարձրաստիճան զինվորական մասնագետների, պատասխանատուների հետ քննարկելու իրավիճակը։ Պատահական չէ, Իրանը, որը Համասի ղեկավարի սպանությունից հետո բարձրացրեց կարմիր դրոշը՝ վրիժառության գործողության դրոշը, 3 օրվա ընթացքում ոչինչ չի պատասխանել, առ այսօր այդ պատասխանը չկա։

Այսինքն՝ պատասխանը լինելու է, այստեղ խնդիրը լինի այնպիսին, որ պատճառ չտա ԱՄՆ-ին և Իսրայելին հակահարված տալ արդեն պատերազմի տրամաբանությամբ, բայց պետք է լինի պատասխան, որով, որ Իրանն իր դեմքը կարողանա փրկել։ Ես ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ հարվածը լինելու է Իսրայելի հատուկ ծառայության մի քանի կենտրոնների կամ ղեկավարների նկատմամբ, որովհետև, այնուամենայնիվ, Համասի ղեկավարի սպանությունը ոչ թե բանակն էր կազմակերպել, այլև՝ հատուկ ծառայությունները»,- մեզ հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը։

Վերջինս նկատում է՝ տարածաշրջանը պայթեցնելու 2 շահառուներ կան։

 

«Այստեղ տարածաշրջանը պայթեցնելու 2 շահառու կա և իրենք ամեն բան անում են, որ պայթեցնեն։ Թիվ մեկ շահառուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն է։ Ինչո՞ւ է նա շահագրգիռ, որ պատերազմը հաղթի, որն ինքը փաստացի անցյալ տարի հոկտեմբերի 7-ից առ այսօր չի կարողանում հաղթել՝ 1,5 Երևանի չափ տարածքում՝ Գազայի հատվածում։ Առ այսօր այն չի կարողանում հաղթել։Որպեսզի իր պարտությունը քողարկի, որն իր համար իշխանություն կարող է արժանանալ, այլև նրան ամենայն հավանականությամբ կկալանավորեն Իսրայելի ապագա իշխանությունները։ Չեմ բացառում, որ վրեժխնդրության խնդիր լինի նաև։

Երկրորդ շահառուն Միացյալ Նահանգների գործող վարչախումբն է։ Նրանք էլ փորձում են 2024 թվականի նոյեմբերի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթել։ Հաղթելու համար լուրջ խաղաքարտեր են պետք, իսկ այդ լուրջ խաղաքարտը իրականում իր դաշնակցի մարտի դաշտում հաղթանակն է։ Իսրայելի հաղթանակն այդ պատերազմում դուռ է բացում Քամալա Հարիսի՝ 2024 թվականին նախագահ ընտրվելու համար»,-ասաց Նահապետյանը՝ ավարտելով զրույցը։

 

https://iravunk.com/sim/?p=290217&l=am/
ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին