Փարիզ-2024. Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին ներկայացուցիչները
ՍպորտՓարիզում ավարտին մոտեցող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 10-ին մրցահարթակ դուրս կգան Հայաստանի վերջին ներկայացուցիչները։
Ծանրամարտի մրցաշարում կմեկնարկի Գարիկ Կարապետյանը, ով հանդես է գալու 102 կգ քաշային կարգում։ Ծանրամարտի մրցաշարի մեկնարկը` 13:30-ին։
Մրցումային օրվա վերջում` Երևանի ժամանակով 22:30-ից սկսած, մրցահարթակ դուրս կգա ծանրամարտի Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+102 կգ)։
Այս քաշային կարգի պայքարում կտեսնենք նաեւ Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը։
https://iravunk.com/sim/?p=290190&l=am/