Ավելի քան 1500 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետում
ՀասարակությունԱվելի քան 1500 հայկական բեռնատարներ գտնվում են ռուս–վրացական սահմանով Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 4 881 մեքենա։ Նրանցից Վրաստան երթևեկելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1573 բեռնատար։
https://iravunk.com/sim/?p=290147&l=am/