Փարիզ-2024. Այսօր մրցապայքարը կսկսի Անդրանիկ Կարապետյանը
ՍպորտՓարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին պայքարը կսկսի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2015), Եվրոպայի չեմպիոն (2016), փոխչեմպիոն (2023) ու կրկնակի երրորդ մրցանակակիր (2015, 2021) Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։
Ծանրամարտի մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։
Մրցավայր մեկնած մյուս երկու հայ ծանրորդները՝ Գարիկ Կարապետյանը (102 կգ) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (+102 կգ), մեդալային պայքարին կմիանան օգոստոսի 10-ին։
https://iravunk.com/sim/?p=290143&l=am/