Ուկրաինայի զինյալները ԱՄՆ-ի հրահանգով հարձակվել են Կուրսկի շրջանի վրա. Եվրոպական քաղաքագետ (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերի զինյալները ԱՄՆ-ի հրահանգով հարձակվել են Կուրսկի շրջանի վրա՝ դադարեցնելու Եվրոպա գազ մատակարարող վերջին խողովակաշարերի շահագործումը։ Նման կարծիք է հայտնել Վիեննայի Միջազգային աշխարհաքաղաքական ինստիտուտի նախագահ Հերբերտ Մարտինը։
«Ուկրաինական հարձակումը պարզապես սաբոտաժ է անում այն մի քանի գազատարների վրա, որոնցով ռուսական գազը դեռևս մատակարարվում է Եվրոպա, սա շատ լուրջ վտանգ է և՛ Սլովակիայի, և՛ Հունգարիայի և Ավստրիայի համար, եթե մենք այլևս չկարողանանք ստանալ այդ գազը»,- ասաց քաղաքագետը։
Նա բացատրեց, որ Վաշինգտոնը «տնտեսական պատերազմ» է կազմակերպում այն երկրների դեմ, որոնք չեն ենթարկվում Միացյալ Նահանգների թելադրանքին։ Մասնավորապես, Սլովակիան դեմ էր հակառուսական հռետորաբանությանը, Հունգարիան աջակցում է «ռուսական կիսագնդին», իսկ Ավստրիան, իբր, տատանվում է հակամարտող կողմերի միջև: Այս պայքարը ազդեց նաև Գերմանիայի վրա, երբ պայթեցվեցին «Հյուսիսային հոսք» խողովակաշարերը, հավելեց փորձագետը։
Մարտինը հավելել է, որ Վլադիմիր Զելենսկին ամերիկացիների համար հանդես է գալիս միայն որպես «խաղի գնդակ», որը նրանք օգտագործել են Ռուսաստանի դեմ։
https://iravunk.com/sim/?p=290127&l=am/