Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը չկարողացավ մեդալ նվաճել
ՍպորտՓարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) չկարողացավ մեդալ նվաճել:
Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց աշխարհի և օլիմպիական (2021թ. Տոկիո) գործող չեմպիոն, կուբացի Լուիս Ալբերտո Օրտա Սանչեսի դեմ, որը հաղթանակի հասավ 7-0 հաշվով:
Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Գալստյանը երկու հաղթանակ տանելուց հետո Փարիզ-2024-ի կիսաեզրափակիչում 4-10 հաշվով պարտվել էր իրանցի Սաեդ Էսմաելի Լեիվեսիին, որը նախորդ գոտեմարտում 9-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Լուիս Օրտայի նկատմամբ։
https://iravunk.com/sim/?p=290120&l=am/