ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Դիլիջանում տեղի ունեցած միջադեպից․ երկու անձի նկատմամբ հանրային քրեшկան hետապնդում է հարուցվել, նրանցից մեկը կալանավորվել է

2024 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 12:52-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, «Դիլիջան» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել ինքնությունը չպարզված քաղաքացի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մարմնական վնասվածք ստացած անձի ինքնությունը, ով Դիլիջան քաղաքի 51-ամյա բնակիչ է. վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։  

Պարզվել է նաև տուժողին հիվանդանոց հիվանդանոց տեղափոխած անձի ինքնությունը, ով վերջինիս 41-ամյա համաքաղաքացին է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է 51-ամյա տղամարդու սպանության դեպքը:

Քննությամբ պարզվել է դեպքի վայրը, ինչպես նաև՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, որոնցից մեկը տուժողին հիվանդանոց տեղափոխած վերոհիշյալ անձն է, մյուսը նույնպես Դիլիջան քաղաքի բնակիչ է՝ 46 տարեկան, իսկ երրորդը՝  Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ է: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հանցանք կատարած լինելու ծագած հիմնավոր կասկածի հիմքով, հիշյալ երեք անձինք ձերբակալվել են և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին:

Պարզվել է, որ նույն միջադեպի ընթացքում կրծքավանդակի աջ կեսի շրջանում կտրած ծակած վերքով վնասվածքներ է ստացել նաև 46-ամյա տղամարդը, ով բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել է բժշկական կենտրոն, վնասվածքներ են հայտնաբերվել նաև Երևան քաղաքի 38-ամյա բնակչի մարմնին։

Այդ առթիվ ևս ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել են առանձին քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվեն են սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին:

Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ձերբակալվածները, դեպքի մասնակիցների հարազատները, ինչպես նաև՝ ականատես վկաներ:

Դեպքի վայր հանդիսացող Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցում գտնվող կիսակառույց եկեղեցու մոտ՝ անտառի սկզբնամասում կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ծալովի դանակ, ալկոհոլային խմիչքների ապակյա շշերի կոտրած կտորներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ:

Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությամբ ձեռնարկված ապացուցողական գործողություններով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, անհատականացվել միջադեպին մասնակից անձանց գործողությունները:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը  11:00-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցի կիսակառույց եկեղեցու մոտ՝ անտառի սկզբնամասում՝ տաղավարում, անձնական հարցի շուրջ տարաձայնություն ունենալու շարժառիթով, վիճաբանություն է տեղի ունեցել վերոհիշյալ անձանց միջև, որի ընթացքում 51-ամյա տղամարդուն  ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս 46-ամյա համաքաղաքացին իր մոտ եղած դանակով հարվածել է  նրա որովայնի առաջային մակերեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Քննությամբ պարզվել է նաև 46-ամյա տղամարդուն կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը: Վերջինս իր հերթին, 46-ամյա տղամարդուն կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է նրա կրծքավանդակի շրջանին, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել՝ 46-ամյա տղամարդուն ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության շնորհիվ:          

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Երևան քաղաքի բնակչի նկատմամբ՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրանց մեղադրանք է ներկայացվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:

https://iravunk.com/sim/?p=290011&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ