Ինչ է ցույց տալիս Կուրսկի մարզ ուկրաինական ուժերի ներխուժման փորձը
ՄիջազգայինԿուրսկի սահմանային շրջանում տիրող իրավիճակի մասին արժանահավատ աղբյուրներին պատմել են անմիջապես տեղում գտնվող մարդիկ.
«Թշնամին զրոյական հեռանկարներ ունի, սա հարձակողական գործողություն չէ, սա լոկալ գործողություն է՝ ուժերն ու ռեսուրսները շեղելու համար, բայց դեռ վաղ է խոսել մարտերի ավարտի մասին, քանի դեռ ամեն ինչ շարունակվում է»:
Իսկ ահա որոշ փորձագետներ կարծում են, որ սա կարող է մարտով հետախուզություն լինել: Ուկրաինայի ղեկավարությունը նորից խոսում է հակահարձակման մասին, հակառակ դեպքում ռիսկի է ենթարկում, որ Վածինգտոնն առհասարակ կարող է հրաժարվել Կիեւին ֆինանսավորելուց: Եվ ահա, որոշ փորձագետներ կարծում են, որ ուկրաինական հրամանատարությունը, եթե բոլոր եղած ուժերը նետի նման հակահարձակման, կարող է հարվածել բուն ՌԴ տարածքին, եւ դրա համար ամենահարմարը հենց Սումի տարածքից հարձակումն է: Եվ ահա այս հարվածը կարող է լինել նման հարձակման նախապատրաստման փուլը:
https://iravunk.com/sim/?p=289975&l=am/