Սմարթֆոնների արձակած լույսի հետևանքը՝ մաշկի և տեսողության համար
ՀասարակությունՀեռուստացույցի կամ համակարգչի առջև չգտնվելու դեպքում մարդիկ հաճախ շփվում են միմյանց հետ հեռախոսների և պլանշետների միջոցով: Ընդ որում, արվում է դա հաճախ երեկոյան ժամերին, երբ բնական լուսավորում արդեն չի լինում, իսկ այս դեպքում այդ սարքերի արձակած կապույտ լույսը խանգարում է օրգանիզմի ցիրկադային ռիթմերը, ինչը բացասաբար է ազդում քնի որակի վրա: Սակայն այժմ գիտնականները պարզել են, որ այդ կապույտ լույսը վտանգավոր է նաև մաշկի ու տեսողության համար:
Բացի այդ, մասնագետներն ապացուցել են նաև, որ կապույտ լույսի տարբեր տեսակներ, ինչպիսին են ուլտրամանուշակագույն ճառագայթները, վնասում են մաշկն ու նպաստում վաղաժամ ծերացմանը: Շատ մաշկաբաններ կարող են հեշտությամբ տարբերել սելֆիների սիրահար հիվանդներին՝ պարզապես նրանց մաշկն ուսումնասիրելով: Սա է պատճառը, որ մաշկի թարմության պահպանման համար խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ օգտվել սմարթֆոններից և այլ գաջեթներից:
https://iravunk.com/sim/?p=289965&l=am/