Ահա պատճառը, թե այժմ ինչու՞ է դժվար լուսին մարդ ուղարկելը
Հասարակություն1969-1972 թվականներին Apollo առաքելությունների շրջանակում, ընդհանուր առմամբ, տասնյակ տիեզերագնացներ իջան Լուսնի մակերես։ Ընդորում, դա տեղի ունեցավ նախքան կսկսեր այսօրվա տեխնոլոգիաների զարգացման բուռն շրջանը:
Apollo-ի առաքելությունները չափազանց հաջող էին և չափազանց թանկ: Այդ ժամանակ ՆԱՍԱ-ն սպառում էր ԱՄՆ ամբողջ դաշնային բյուջեի մոտ 5%-ը, և դրա կեսից ավելին հատկացված էր Apollo ծրագրին: Հաշվի առնելով գնաճը՝ Apollo-ի ամբողջ նախագիծն այսօր կարժենար ավելի քան 260 մլրդ դոլար: Եթե հաշվի առնենք Gemini նախագիծը և լուսնային ռոբոտային ծրագիրը, որոնք Apollo-ի իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ էին, ապա այդ թիվը կհասնի ավելի քան 280 մլրդ դոլարի:
Համեմատության համար նշենք, որ այսօր ՆԱՍԱ-ն տիրապետում է ընդհանուր դաշնային բյուջեի կես տոկոսից պակասին՝ առաջնահերթությունների և կարգադրությունների շատ ավելի լայն շրջանակով:
https://iravunk.com/sim/?p=289960&l=am/