Մեծ պատիվ է հայտնել, որ ստացել եմ հայկական քաղաքացիություն եւ կհպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը.Ավանեսյան
ՍպորտԱշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը սոցիալական ցանցերում արած գրառմամբ հաստատել է, որ փոխել է քաղաքացիությունը եւ կներկայացնի Հայաստանը։ 21-ամյա մարզուհին ներկայացնում էր Ռուսաստանը։
«Մեծ պատիվ է հայտնել, որ ստացել եմ հայկական քաղաքացիություն եը կհպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը սկսած Ցինցինատիի մրցաշարից երկուշաբթի։ Այս ճանապարհորդությունն անհավանական էր։ Ուրախ եմ հնարավորությանը կորտում ցուցադրել իմ լավագույն որակները եւ խաղալ իմ նախնիների հայրենիքի համար։ Շնորհակալ եմ բոլորին անվարան աջակցության համար»,- գրել է Էլինա Ավանեսյանը։
Հայ մարզուհին ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում, այժմ բնակվում է Բարսելոնայում։
https://iravunk.com/sim/?p=289940&l=am/