Միգրանտների խմբավորումները շարունակում են տարբեր քաղաքներում ծեծել բրիտանացիներին (Տեսանյութ)
ՄիջազգայինՓողոցային բախումները ընդգրկել են ողջ են Բրիտանիան: Միգրանտների խմբավորումները շարունակում են տարբեր քաղաքներում ծեծել բրիտանացիներին:
Բոլթոնում, ի պատասխան հակամիգրանտների ցույցի, միգրանտների խմբերի անդամները ցերեկային ժամերին ծեծում էին բրիտանական դրոշներով մարդկանց և բռնում ֆուտբոլասերների տեսք ունեցող մարդկանց։
Նրանք շրջափակել են ցույցը և բոլոր մասնակիցներին սպառնացել մահով։
Կադրերում երեւում է, թե ինչպես է Միդլսբրոյում ամբոխը հարձակվում բրիտանացիների վրա։
Ուեյմութում պատերազմող կողմերի մոտ 400 անդամներ հավաքվել են ամբարտակի վրա և կարգախոսներ են վանկարկել միմյանց հասցեին, գրում է BBC-ն։ Ոստիկանները մարդկանց հեռացրել են լողափից:
Եվ այսպես շարունակ, նման միջադեպեր կան բազում բրիտանական մեծ ու փոքր բնակավայրերում:
Նախկինում հակամիգրանտների ջարդերը տարածվել էին ամբողջ Բրիտանիայում՝ պարի ստուդիայում երեք փոքրիկ աղջիկների սպանությունից հետո, որում մեղադրվում էր Ռուանդայից միգրանտների ընտանիքում ծնված 17-ամյա Ակսել Ռուդակուբանը: Միգրանտների վրա հարձակումների արդյունքում նրանք կազմակերպված խմբերով փողոց դուրս եկան` ամենուր հարձակվելով բրիտանացիների վրա:
Ամենավատը բրիտանացիների համար, որ ակնարկում է նման իրավիճակը, սա է` այս կերպ հիմնականում իսլամական տարրից բաղկացած միգրանտները ցույց տվեցին, թե իրականում ով է երկրի տերը: Եվ այդ իրավիճակը շատ ավելի ցցուն տեսք ունի մայրցամաքայիչն Եվրոպայում, ու առաջին հերթին` Ֆրանսիայում եւ Գերմանիայում:
https://iravunk.com/sim/?p=289909&l=am/