Մեր ընտանիքի առաջին մեծ վիշտն էր, ինձ համար կյանքը կшնգնեց. Ռաֆայել Երանոսյանը՝ մոր կnրստի մասին
Շոու բիզնեսԵրբ մայրս մահացավ, դա մեր ընտանիքի առաջին մեծ վիշտն էր, մենք ոչ մեկս դրան պատրաստ չէինք, ես՝ առավելևս: Ինձ համար կյանքը կանգնեց, իմ ներսում որոշեցի, որ վերջ, ես էլ ոչ մի բանի պետք չեմ, ոչինչ չեմ ուզում: Ես կարող էի իմ մայրիկին օգնել, բայց չօգնեցի, որովհետև հյուրախաղերից երեկոյան մինչև հասա, ինձ մեղավոր էի զգում: Հուղարկավորությունը եղավ, իմ ընկերները, հարազատներն ու բարեկամները, մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, ժամանակ առ ժամանակ գալիս էին գյուղ ինձ տեսության: Այդ ընթացքում Կամերային թատրոնի բոլոր ներկայացումները հանված էր, որովհետև ես բոլորի մեջ ընդգրկված էի: Մի անգամ հայրս ու եղբայրներս ասացին՝ «դու մասնագիտություն ունես, դու պիտի բեմ բարձրանաս, չես կարող ուղղակի մնալ այստեղ»: Դրանից հետո, երբ 1 շաբաթ բեմ բարձրացա ու դահլիճն ինձ հոտնկայս ծափահարեց, ես հասկացա, որ միշտ պիտի լինեմ բեմում»,- «Հայացք» հաղորդման ժամանակ ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:
https://iravunk.com/sim/?p=289878&l=am/