Մեկը չեղա՞վ Անդրանիկ Թեւանյանին ասեր՝ երբ բան ա թվում, պետք է խաչակնքնվել. Միքայել Գրիգորյան

Ներքաղաքական
«Մի կերպ լսեցի Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը և, ցավոք սրտի, մեծագույն նողկանք ապրեցի։ Շատերը, տարբեր միջավայրերում հարցնում են, թե ինչից ա, որ իրավիճակը սենց լարված ա, ինչի են ընդդիմադիր գործիչները միմյանց մեղադրում և այլն, այ էդ հարցը բոլոր տվողներին ես հորդորում եմ, որ ուժ գտնեն և դիտեն այդ հարցազրույցը։ Դիտելուց հետո պարզ կլինի, թե ով և ովքեր են «ջրերը պղտորում» ընդդիմադիր դաշտում։ Հիմա մի փոքր հիշեցում բոլոր նրանց, ովքեր չեն ըմբռնել այս պահը, թե ով ով ա։
 
Անդրանիկ Թևանյանը այն մարդն է, ով ակտիվորեն տարիներ շարունակ կազմակերպել, մասնակցել և ակտիվորեն սատարել այն բոլոր կեղծիքներին և կեղծարարներին, ովքեր փորձել են վարկաբեկել ՀՀԿ-ին։ Ո՞ւմ վերևից իջացրած զակազն էր նա կատարում, երբ ելույթներ էր ունենում այն հանրահավաքներում, որոնք ուղղված էին Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ։ Թող նա այս հարցին անկեղծ և հրապարակավ պատասխանի, նոր փորձի առհասարակ ՀՀԿ-ի վերաբերյալ այդպիսի միտք արտահայտի։
 
Անդրանիկ Թևանյանը այն մարդն է, ով 2018 թվականի ապրիլի 22-ին hraparak.am-ին իր տրված հարցազրույցում շատ «հպարտ և դուխով» համեմատում էր ՈՒԺԵՂ և ՀԱՂԹԱՆԱԿԱԾ Հայաստանի քաղաքական ավանդույթները, միջինասիական, մահմեդական կամ աֆրիկյան երկրների քաղաքական ավանդույթի հետ, և բավականին հպարտ հայտարարում էր, որ սա համաժողովրդական շարժում ա թե համաժողովրդական պայքար ա։ Մի որոշ ժամանակ անց, հայտնի դեպքերից հետո կարծում եմ, որ Թևանյանը և իր հետ հրապարակում հանուն նիքոլի գալստյան պայքարող և Նախագահի հեռացումը ընտանիքով նշող որոշ մարդիկ էլ տենց ոգևորված չէին, և հաստատ նշելու ոչինչ չունեին, սակայն արդեն ուշ էր։
 
Անդրանիկ Թևանյանը նաև նշել է, որ իրեն թվացել է, թե Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին, նա դա «նկատել է» է Մարիոթի հանդիպման ժամանակ, բայց հետաքրքիր ա, մեկը չեղա՞վ Անդրանիկին ասի, որ երբ բան ա թվում, պետք է խաչակնքնվել:
 
Բայց սա դեռ ամենը չէ, Անդրանիկ Թևանյանը նույն հարցազրույցում նշել է, թե այն փաստարկները, որոնք կապված են եղել Արցախի (այն ժամանակ Ազատ և Անկախ) անվտանգության հետ անհիմն են, և որ պետք է «այդ մարդուն» մոտ չթողնել բանակցություններին։
 
Սա աբսուրդի ամենածայրաստիճան դրսևորումն է եղած բոլորից, սա նույնիսկ զարուհիփոստանջյանանման զանգվածին բերել 2-րդ համար կարգելուց ավելի աբսուրդային է, բայց դա, երևի թե, մարդու տեսակից է գալիս։
 
Իրավիճակը կապված այս ամենի հետ խիստ հասկանալի և ըմբռնելի է, գոնե ինձ համար, բայց ես ոչ պատվիրատուների մասին կխոսեմ, ոչ էլ այլ բաների մասին։ Ռուսերեն ասած՝ и ежу понятно.
 
Հ․Գ․ Անդրանիկ Թևանյանը լավ կանի նաև պատասխանի թե մասնավոր զրույցներում և փողոցում հանդիպելու ժամանակ ինչի՞ ես Հանրապետականների հետ շատ ջերմ շփվում և նույնիսկ իրավիճակներ քննարկում, իսկ հետո ինչ-որ ժամանակ անց գնում և հանրային նման դիրքորոշում հայտնում», - գրել է ՀՀԿ խորհրդի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
 
https://iravunk.com/sim/?p=289846&l=am/
ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին